Ա. Լոպուխին
«Որովհետև նրանք մոլորեցնում են Իմ ժողովրդին՝ ասելով. «Խաղաղությո՜ւն», երբ խաղաղություն չկա. և որովհետև երբ նա (ժողովուրդը) պատ է կառուցում, նրանք այն ծեփում են ցեխով»։ (Սինոդական թարգ․)[10]
Խոսքի ընթացքը վերադառնում է կեղծ մարգարեների մեղավորությանը՝ նրանց պատժի մասին զգուշացնելուց հետո, որպեսզի ավելի լիարժեքորեն բացահայտվի թե՛ մեկը, թե՛ մյուսը (10-16-րդ համարներ)։
«Իմ ժողովրդին» - տե՛ս 4-րդ համարում առկա «Իսրայել» բառի բացատրությունը։
«Ասելով. «Խաղաղությո՜ւն»» - հմմտ․ Երեմ․ 6։14-րդ և 8:11-րդ համարներ։
«Երբ նա պատ է կառուցում» - 12։27-րդ համարի համաձայն՝ այդ «նա»-ն Եզեկիելն է (ու ոչ թե ժողովուրդը, ինչպես որ սովորաբար մեկնաբանում են)։ Մարգարեն իր գործունեությանը՝ ավերակների վերածված Իսրայելի տան կառուցմանը (հմմտ. Երեմ. 1:10), որն Աստվածային Ճարտարապետն Ինքն էր քանդում (Ամ․ 7:7 և այլ տեղիներ), հակադրում է կեղծ մարգարեների գործունեությունը, նրա՛նց, ովքեր աչք են փակում ժողովրդի բարոյական եղծվածության և այն ամենի վրա, ինչը որ, որպես այդ եղծվածության հետևանք, սպառնում է այդ ժողովրդին:
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Եւ իմ ժողովրդին մոլորեցնելու համար ասում էին՝ խաղաղութի՜ւն է, խաղաղութի՜ւն է. բայց խաղաղութիւն չէր լինում: Ժողովուրդը պատ էր կանգնեցնում, իսկ նրանք ծեփ էին քսում, որ փլուի:
(Արարատ թարգ․) Որովհետև նրանք մոլորեցնում են իմ ժողովրդին՝ ասելով. Խաղաղությո՜ւն, երբ խաղաղություն չկա. և որովհետև երբ ժողովուրդը պատ է կառուցում, նրանք կրածեփում են։
(Գրաբար) Փոխանակ զի մոլորեցուցանէին զժողովուրդ իմ, և ասէին. Խաղաղութի՛ւն խաղաղութիւն, և ո՛չ գոյր խաղաղութիւն. և ինքն շինէր որմ, և նոքա ծեփէին, զի փլցի.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: