Ա. Լոպուխին
«Պատը ցեխով ծեփողներին ասա՛, որ այն տապալվելու է։ Հորդահոս անձրև է լինելու, և դուք, կարկուտի քարե՛ր, վայր եք ընկնելու, և մրրկալից հողմը ճեղքելու է այն»»։ (Սինոդական թարգ․)[11]
«Հորդահոս անձրև է լինելու» - ակնարկում է Բաբելոնյան արշավանքը (հմմտ. Ես․ 8:8, 18:2, Նավում 1:8, որոնցում թշնամիների հարձակումը համեմատվում է հորդառատ անձրևի հետ): Սակայն, իհարկե, հնարավոր է նաև, որ այստեղ նկատի են առնվում Աստծո ժողովրդի բոլոր գալիք փորձությունները, որոնք տեղի են ունենալու մինչև այդ ժողովրդի վերջնական վերականգնումն ու փրկությունը (հմմտ․ Եզեկ․ 20:35, 38, 38:9)։
«Եվ դուք, կարկուտի քարե՛ր, վայր եք ընկնելու» - աննախադեպ անցում է տեղի ունենում 3-րդ դեմքից դեպի 2-րդ դեմք։ Անկենդան առարկայի նկատմամբ կենդանի վերաբերմունքը, ինչը հազվադեպ չէ Հին Կտակարանում, այստեղ առավել քան անսպասելի և տարօրինակ է, քանի որ Աստծո պատժի համար ծառայող երեք անշունչ գործիքներից նմանատիպ գործածության համար ընտրվել է միայն մեկը և մեջտեղինը: Մարգարեն ցանկանում է մատնացույց անել Տիրոջ զորությունը, Նրա՛, Ում հրամանին են ենթարկվում նույնիսկ բնության տարրերը։
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Տէրն ասում է այդ ծեփողներին. «Դա անզգամութիւն է, քանի որ փուլ կը գայ. անձրեւ կը գայ ու կ՚ողողի: Դրա որմնակալերը ռմբաքարերով կը քարկոծեմ, ու կը խորտակուեն: Հողմ կը բարձրանայ ու կը տապալի:
(Արարատ թարգ․) Ծեփողներին ասա՛. Տապալելու է, հորդահոս անձրև է լինելու, և դուք, ո՛վ կարկուտի քարեր, վայր կընկնեք, և մրրկալից հողմը այն կճեղքի։
(Գրաբար) ասէ ցնոսա որ ծեփէինն, թէ անզգամութիւն է այդ, քանզի փլանելոց է. եկեսցէ անձրև՝ և ողողեսցէ, և տաց քարինս ռըմբաքարաց 'ի պահանկս նոցա՝ և կործանեսցին. հողմ յարիցէ՝ և տապալեսցէ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: