Եզեկիելի մարգարեության մեկնություն 13։15

Ա. Լոպուխին

«Եվ Իմ զայրույթը պիտի թափեմ այդ պատի վրա և այն ցեխով ծեփողների վրա ու պիտի ասեմ ձեզ. «Չկա պատը, և չկան այն ծեփողները»։ (Սինոդական թարգ․)[15]
   
   Կեղծ մարգարեները խույս չեն տալու ժողովրդի կործանումից, ինչի պատճառը հենց իրենք են եղել և ինչն անխուսափելի է՝ որպես Աստծո բարկության և արդարության արտահայտություն: «Ես ձեզ կասեմ՝ պատ չկա...» Աստված իր դատաստանը փաստում է։

   «Ես պիտի ասեմ ձեզ․ «Չկա պատը»» - Աստված Իր դատավճիռը ներկայացնում է որպես փաստ:
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Սրտմտութիւնս եմ թափելու թէ՛ պատի, թէ՛ այն ծեփողների վրայ: Եւ այն պիտի խորտակուի: Եւ ասելու եմ ձեզ, որ պատն այլեւս չկայ, ոչ էլ այն ծեփող Իսրայէլի մարգարէները,
(Արարատ թարգ․) Իմ զայրույթը պիտի սպառեմ այդ պատի վրա և այն ծեփողների վրա ու պիտի ասեմ ձեզ. "Չկա պատը, և չկան այն ծեփողները՝
(Գրաբար) Եւ կատարեցից զսրտմտութիւն իմ ‘ի վերայ որմոյն, և ‘ի վերայ ծեփողաց նորա. և կործանեսցի։ Եւ ասացից ցձեզ՝ թէ չի՛ք ուրեք որմ, և ո՛չ ծեփօղք նորա: