Ա. Լոպուխին
«Եվ պիտի պատառոտեմ ձեր գլխաշորերը և Իմ ժողովրդին պիտի ազատեմ ձեր ձեռքերից, և նրանք ձեր ձեռքերում այլևս ավար չեն լինի, և կիմանաք, որ Ես եմ Տերը»։ (Սինոդական թարգ․)[21]
«Եվ պիտի պատառոտեմ ձեր գլխաշորերը» - ո՛չ թե «ձեր վրայից պիտի հանեմ», հետևաբար, մարգարեուհիներն իրենք չէին ծածկվում այդ գլխաշորերով, այլ դրանցով ծածկում էին իրենց մոտ գնացողներին (հմմտ․ 18-րդ համար)։
«Ձեր ձեռքերից» - ձեր տիրապետությունից։
«Ավար չեն լինի» - այստեղ քողարկված ենթական «հոգիներ»-ն է ( 20-րդ համարը), որը ներառված է «ժողովուրդ» հավաքական անվանման մեջ։
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Պատառոտելու եմ ձեր գլխաշորերը: Ազատելու եմ իմ ժողովրդին ձեր ձեռքից, ու նրանք ձեր բուռը հաւաքուած չեն լինելու: Պէտք է իմանաք, որ ես եմ Տէրը:
(Արարատ թարգ․) Եվ պիտի պատառոտեմ ձեր լաչակները և իմ ժողովրդին ազատեմ ձեր ձեռքից, որպեսզի նրանք ձեր ձեռքում այլևս որս չլինեն։ Եվ կիմանաք, որ ես եմ Տերը։
(Գրաբար) Եւ պատառեցից զգլխադիրսն ձեր. և ապրեցուցից զժողովուրդ իմ ‘ի ձեռաց ձերոց, և ո՛չ ևս եղիցին ‘ի ձեռս ձեր ‘ի ժողովս։ Եւ ծանիջիք թէ ես եմ Տէր:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: