Եզեկիելի մարգարեության մեկնություն 13։22

Ա. Լոպուխին

«Որովհետև դուք ստով տրտմեցնում եք արդարի սիրտը, որը Ես չէի կամենում տրտմեցնել, և ուժեղացնում եք անօրենի ձեռքերը, որպեսզի նա հետ չդառնա իր չար ճանապարհից ու չպահպանի իր կյանքը»։ (Սինոդական թարգ․)[22]
   
   22-րդ և 23-րդ համարները հերթական անգամ համեմատության մեջ են դնում մարգարեուհիների գործած մեղքերն ու դրանց «հանդիման» տրվող պատիժները։ Նրանց գործած չարիքներն այնքան մեծ են, որ Յահվեն այլևս չի կարող հանդուրժել նրանց գործունեությունը։ 19-րդ համարում կեղծ մարգարեուհիների՝ չափազանց ընդհանրական և պատկերավոր կերպով հիշատակված է մեղքն ավելի ճշգրտորեն սահմանվում է այստեղ. նրանք «տրտմեցնում» են արդարներին՝ կա՛մ նրանց համար պատիժ հռչակելով, որն ամենևին էլ Աստծո կողմից նախատեսված չէր այդ արդարների համար, կա՛մ էլ սասանելով Աստծո խոստումների հանդեպ նրանց ունեցած հավատը։ Իսկ ահա ամբարիշտներին էլ այս կեղծ մարգարեուհիներն ամրացնում են իրենց ամբարշտության մեջ՝ առանց նրանց դրա համար դատապարտելու, այլ դեռ մի բան էլ այդ ամբարիշտների սրտում լավ ապագայի հույսեր պահպանելով։
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Այն բանի համար, որ անիրաւութեամբ խոտորում էիք արդարի սիրտը (ե՛ս չէի մոլորեցնում), ինչպէս նաեւ նրա համար, որ զօրացնում էիք անօրէնի բազուկը, որպէսզի նա երբեք յետ չդառնայ իր անօրէնութիւնից, իր չար ճանապարհից ու ապրի, -
(Արարատ թարգ․) Որովհետև դուք ստով արդարի սիրտը հուսալքել եք, երբ ես նրան չէի վշտացրել, և ուժեղացրել եք ամբարիշտի ձեռքերը, որ հետ չդառնա իր չար ճանապարհից ու ապրի։
(Գրաբար) Փոխանակ զի խոտորէիք զսիրտ արդարոյն անիրաւութեամբ, և իմ ո՛չ էր թիւրեալ զնա. և զօրացուցանէիք զձեռս անօրինին չդառնա՛լ ամենևին յանօրէնութենէ իւրմէ, և 'ի ճանապարհաց իւրոց չարաց՝ և կեալ: