Ա. Լոպուխին
«Դրա համար էլ այլևս ունայն տեսիլքներ չեք տեսնելու և այլևս գուշակություն չեք անելու. և Իմ ժողովրդին Ե՛ս պիտի ազատեմ ձեր ձեռքից, և կիմանաք, որ Ես եմ Տերը»։ (Սինոդական թարգ․)[23]
Սույն համարը բացատրում է 20-րդ համարը ճիշտ այնպես, ինչպես որ 22-րդ համարն էր բացատրում 19-րդ համարը. մարգարեուհիների պատիժը և նրանց վնասարար տիրապետությունից Աստծո ժողովրդի ազատագրումը հետևյալ կերպ է տեղի ունենալու․ նրանք այլևս կեղծ տեսիլքներ չեն տեսնելու և իրենց կախարդությունները չեն իրագործելու («գուշակություն չեք անելու»)՝ կա՛մ այն պատճառով, որ Երուսաղեմի անկումը, որի փրկությունը քաղդեացիների ձեռքից այս մարգարեությունների կիզակետում էր գտնվում, մատնացույց կանի դրանց կեղծ լինելու իրողությունը, կա՛մ էլ որովհետև մարգարեուհիները կորստյան կմատնվեն համընդհանուր կործանման հորձանուտում՝ իրենց «օգնությանը» դիմողների հետ միասին:
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) դրա համար այլեւս ունայնութիւններ չէք գուշակելու, հաճոյական գուշակութիւններ չէք անելու: Փրկելու եմ իմ ժողովրդին ձեր ձեռքից, ու պէտք է իմանաք, որ ես եմ Տէրը»»:
(Արարատ թարգ․) Ուրեմն այլևս ունայն տեսիլք չեք տեսնելու և գուշակություն չեք անելու. իմ ժողովրդին ե՛ս պիտի ազատեմ ձեր ձեռքից. և կիմանաք, որ ես եմ Տերը»։
(Գրաբար) Վասն այնորիկ զստութիւնսն մի՛ ևս տեսանիցէք, և ըղձութիւնս այլ ո՛չ ևս ըղձանայցէք. և ապրեցուցից զժողովուրդ իմ 'ի ձեռաց ձերոց. և ծանիջիք թէ ե՛ս եմ Տէր:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: