Ա. Լոպուխին
«Քո մարգարեները, Իսրայե՛լ, ավերակներում եղող աղվեսների պես են»։ (Սինոդական թարգ․)[4]
«Քո մարգարեները» - չի հավելվում «կեղծ» հատկորոշիչը, քանի որ բացի Եզեկիելից այլ ճշմարիտ մարգարեներ գրեթե չկային։ Եզեկիելն Իսրայելի հետ այնպես է խոսում նրա մարգարեների մասին, որ կարծես թե այդ մարգարեները (նրանց առաքելությունը) իրեն ընդհանրապես չէին վերաբերվում. Եզեկիելը չի ցանկանում որևէ առնչություն ունենալ նրանց հետ, ինչպես որ մի ժամանակ Ամոսը, որը նույնիսկ չէր էլ ցանկանում կոչվել «մարգարե» կամ «մարգարեի որդի» (Ամ․ 7:14)։ Մեծագույն անհատականությունները մշտապես էլ իրենց միայնակ և մեկուսացված են զգացել աշխարհի վրա:
«Իսրայե՛լ» - այս արտահայտության մեջ ավելի շատ քնքշություն կա, քան կար նախկինում՝ հատկապես 2-րդ գլխում («ապստամբների տուն»)։ Հնարավոր է, որ մարգարեի գործունեությունն արդեն իսկ սկսել էր պտուղներ տալ:
«Ավերակներում եղող աղվեսների պես» - Ինչպես աղվեսներ, որոնք սիրում են ավերակներն ու «ստեղծում» են դրանք (փորում են շինությունների ստորին հատվածները), կեղծ մարգարեները սասանում են Իսրայելի գոյությունը, որն այժմ նմանվում էր ավերակների. նրանք գործում են Իսրայելի մնացորդացի գոյությունը վերջնականապես ոչնչացնելու ուղղությամբ։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Ո՛վ Իսրայէլ, քո մարգարէներն այնպէս էին, ինչպէս աղուէսները՝ աւերակներում. նրանք հաստատուն չմնացին:
(Արարատ թարգ․) Քո մարգարեներն ավերակներում եղող աղվեսների պես են, ո՛վ Իսրայել։
(Գրաբար) Իբրև աղուեսք յաւերա՛կս էին մարգարէք քո Իսրայէլ.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: