Եզեկիելի մարգարեության մեկնություն 14։10

Ա. Լոպուխին 

«Եվ պիտի կրեն իրենց անօրինության մեղքը. ինչպես որ դիմողի մեղքն է, այդպիսին պիտի լինի նաև մարգարեի մեղքը»։ [10] (Սինոդական թարգ․)
   

   Մարգարեի մեղավորությունն ու պատիժը, սակայն, չէին նվազեցնում նաև հարցադրում անողի՛ թե՛ մեղավորությունը, և թե՛ պատիժը: Անձնական բարոյական պատասխանատվության սկզբունքը, որի մասին գաղափարը Եզեկիելը զարգացնում է 3։18-րդ և հաջորդող համարներում ու 18-րդ գլխում, և որին մարգարեն անդրադառնում է սույն գլխի երկրորդ կիսահատվածում, արդարացիորեն «պահանջում» է, որ յուրաքանչյուրը տառապի իր անօրենության համար։

   
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 14:1
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Եւ պատիժ են ստանալու ինչպէս անիրաւութեան մասին հարցնողը, այնպէս էլ մարգարէն,
(Արարատ թարգ․) Եվ այսպես իրենց անօրինության պատիժը պիտի կրեն. ինչպես մարգարեի պատիժն է, հարցնողի պատիժը նույնը պիտի լինի,
(Գրաբար) Եւ ընկալցին զանիրաւութիւն իւրեանց ըստ անիրաւութեան հարցողին. նո՛յնպէս և անիրաւութիւն մարգարէին եղիցի.