Եզեկիելի մարգարեության մեկնություն 16։11

Ա. Լոպուխին

11-12․ «Եվ քեզ հանդերձներով զարդարեցի, և ապարանջաններ դրեցի քո ձեռքերի վրա, և վզնոց՝ քո պարանոցին»։ [11] «Եվ օղակ դրեցի քո քթին և գինդեր՝ քո ականջներին, ու սքանչելի պսակ՝ քո գլխին»։ (Սինոդական թարգ․)
   
   Կանացի հագուստի և մասնավորաբար զարդերի նկարագրությունը, անշուշտ, վերցված է իրական կյանքից, ինչն ապացուցվում է նաև Օսէէ 2:13-րդ համարի և Եսայու մարգարեության 3-րդ գլխի հետ առկա նմանությամբ: Սակայն վերոնշյալ հատվածներում որևէ խոսք չկա պսակի (թագի) մասին։ Եթե այդ պսակն այստեղ չի մատնանշում Աստծո հարսնացուի առանձնահատուկ թագավորական արժանիքները, ապա ուրեմն ներկայիս հատվածը կարող է և մատնացույց անել այն իրողությունը, որ նշված ժամանակաշրջանում թագն արդեն իսկ համարվում էր հարսանեկան աքսեսուար:

   «Վզնոց» - այստեղ կիրառված է այն նույն բառը, որով մատնանշվում էր փարավոնի կողմից Հովսեփի վիզը գցված շղթան («ռավիդ», տե՛ս Ծննդ․ 41:12)։ Այն ամենայն հավանականությամբ երկու կամ երեք ոսկյա թելերից կազմված մի շղթա էր, որը հագեցած էր թանկարժեք քարերով և իջնում ​​էր պարանոցից մինչև կրծքավանդակը։ Այն, որ ականջօղեր էին կրում նաև քթի վրա, հայտնի էր դեռևս Առակաց 11։22-րդ և Եսայու 3։20-րդ համարներից։ Զարդերը խորհրդանշում են Դավթի և Սողոմոնի օրոք հրեաների բարգավաճումն ու հարստությունը․ դա մի ժամանակաշրջան էր, երբ հրեա ժողովուրդը թագավորության ձեռք բերեց («պսակ» և «վզնոց»):
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Զարդեղէնով զարդարեցի քեզ. ձեռքիդ ապարանջաններ դրեցի, պարանոցիդ՝ քառամանեակ:
(Արարատ թարգ․) Ես քեզ զարդերով պճնեցի, ապարանջաններ դրեցի ձեռքերիդ վրա և մանյակ՝ պարանոցիդ։
(Գրաբար) և զարդարեցի զքեզ զարդու, և եդի եդի ապարանջանս 'ի ձեռս քո, և քառամանեա՛կ' ի պարանոց