Եզեկիելի մարգարեության մեկնություն 16։36

Ա. Լոպուխին

«Այսպես է ասում Տեր Աստված. քանի որ դու այդպես վատնեցիր քո փողերը և քո պոռնկությունների մեջ քո մերկությունը բացահայտվեց քո սիրեկանների և քո բոլոր պիղծ կուռքերի առաջ, և քո որդիների արյան պատճառով, որոնց մատնեցիր նրանց»։ [36] (Սինոդական թարգ․)
   

   Պոռնիկի հանդեպ Աստծո դատաստանի պատկերը ներկայացնելուց առաջ մարգարեն ասես նրա հանցանքների համառոտ ուրվագիծն է պատկերում։

   «Փողերը» - բառացիորեն՝ «պղինձ», ինչը կարող է վկայել այն մասին, որ այդ ժամանակաշրջանում հրեաներն արդեն իսկ գործածում էին պղնձե մետաղադրամներ, բայց դրանց մասին որևէ այլ հիշատակության չենք հանդիպում։

   «Քո որդիների արյան պատճառով» - Երուսաղեմի բազմաթիվ հանցագործություններից մատնանշվում է միայն մեկը՝ կուռքերին մատուցված մարդկային զոհաբերությունները։ Դա ամենածանր հանցանքն էր և լիովին արդարացնում էր պոռնիկի մահապատիժը, որի մասին հետագայում պիտի խոսվի։
--------------------------------
[36](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. այն բանի համար, որ այլասերութեամբ թափեցիր քո դրամները, ու հոմանիներիդ առաջ բացայայտուեցին պոռնկութեանդ ամօթանքը, բոլոր պիղծ մտադրութիւններդ, ինչպէս նաեւ զաւակներիդ արեան համար, որ հոմանիներիդ էիր տալիս նրանց, -
(Արարատ թարգ․) այսպես է ասում Տեր Աստված. Որովհետև ամոթը քողազերծվեց, քո մերկությունը ցուցադրվեց սիրեկաններիդ հետ քո պոռնկություններով, քո բոլոր սնոտի կուռքերի պատճառով և քո որդիների արյան պատճառով, որ տվեցիր նրանց,
(Գրաբար) Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Փոխանակ զի հեղեր արկեր զպղինձ քո. և յայտնեսցի ամօթ պոռնկութեան քոյ առաջի հոմանեաց քոց. և յամենայն խորհուրդս անօրէնութեանց քոց, և յարիւնս որդւոց քոց զորս տայիր նոցա։