Եզեկիելի մարգարեության մեկնություն 16։37

Ա. Լոպուխին

«Ուստի, ահա, Ես պիտի հավաքեմ քո բոլոր սիրեկաններին, որոնց հետ դու տրվում էիր հաճույքին և որոնց դու սիրում էիր, և բոլոր նրանց, որոնց ատում էիր, և ամեն տեղից նրանց քո դեմ պիտի հավաքեմ և նրանց առաջ պիտի բացահայտեմ քո մերկությունը, և նրանք պիտի տեսնեն քո ամբողջ ամոթը»։ [37] (Սինոդական թարգ․)
   

    «Սիրեկաններին» - սլավոներենում՝ «որսորդներին»։ Դրանք այն ժողովուրդներն էին, որոնց կռապաշտությամբ Երուսաղեմը հմայված էր: Նախկինում «սիրեկաններ» ասելով մարգարեն նկատի ուներ կուռքերին, ուստի այստեղ այլաբանությունն այնքան էլ չի համապատասխանում միևնույն բառի շուրջ նախորդիվ «կառուցված» այլաբանությանը:

   «Որոնց ատում էիր» - միգուցե խոսքը նրանց մասին է, ովքեր զզվել էին պոռնկացող Իսրայելի հանցանքներից (Կրեչմար): Երուսաղեմի դատաստանին ականատես լինելու համար Աստված հավաքում է ոչ միայն նրա ուշ շրջանի դաշնակիցներին՝ ասորա-քաղդեացիներին, այլ նաև Երուսաղեմի հնագույն թշնամիներին՝ փղշտացիներին, եդոմացիներին, մովաբացիներին, ամմոնացիներին, որպեսզի պատիժը միջազգային բնույթ ունենա և կատարյալ լինի։

   «Պիտի բացահայտեմ քո մերկությունը» - պիտի խայտառակեմ և ամայացնեմ երկիրը (հմմտ․ Նավում 3:5, Օս․ 2։5, 12
--------------------------------
[37](Էջմիածին թարգ․) ահա սրանց համար ես քո դէմ եմ հաւաքելու բոլոր հոմանիներիդ, որոնց հետ խառնակուել ես, քո դէմ եմ հանելու քո բոլոր սիրելիներին ու ատելիներին, հաւաքելու եմ նրանց եւ շրջապատել եմ տալու քեզ, յայտնելու եմ նրանց առաջ քո բոլոր չարագործութիւնները, ու նրանք տեսնելու են քո բոլոր խայտառակութիւնները:
(Արարատ թարգ․) ուստի ես ահա պիտի հավաքեմ քո բոլոր սիրեկաններին, որոնցից դու հաճույք ստացար, և քո բոլոր սիրելիներին ու քո բոլոր ատելիներին. շրջակայքից նրանց քո դեմ պիտի հավաքեմ և քո մերկությունը բացահայտեմ նրանց առաջ, որպեսզի նրանք տեսնեն քո ամբողջ մերկությունը։
(Գրաբար) Վասն այնորիկ ահաւասիկ ես ժողովեցի՛ց 'ի վերայ քո զամենայն հոմանիս քո, ընդ որս դո՛ւ խառնակէիր. և յարուցից 'ի վերայ քո զամենայն սիրելիս և զատելիս քո. և ժողովեցի՛ց պատեցից զնոսա շուրջ զքև. և յայտնեցից զչարիս քո առաջի նոցա, և տեսցեն զամենայն խայտառակութիւնս քո: