Ա. Լոպուխին
«Որպեսզի դու կրես քո անարգանքը և ամաչես այն ամենի համար, ինչ արել ես՝ նրանց համար մխիթարություն դառնալով»։[54] (Սինոդական թարգ․)
«Նրանց համար մխիթարություն դառնալով» - ո՛չ թե այն պատճառով, որ նախկինում պատժի ենթարկված ժողովուրդները որոշ չափով կուրախանան՝ տեսնելով, որ իրենցից ավելի վատթար մի ժողովուրդ է ջրի երես դուրս եկել և պատժի է ենթարկվել ոչ պակաս ծանր պատժով, քան իրենց պատիժն էր, այլ որովհետև Երուսաղեմի պատիժը, որն ինքնին չէր կարող հավիտենական լինել՝ Աստծո կողմից Իսրայելին տրված մեծամեծ խոստումների համատեքստում, այդ ժողովուրդներին նույնպես խոստանում էր վերականգնում իրենց անկումային վիճակից։ Մինչդեռ սլավոնական թարգմանության մեջ հակառակն է․ «Իմ բարկության մեջ»։
--------------------------------
[54](Էջմիածին թարգ․) որպէսզի կրես քո տանջանքները եւ անարգուես այն ամենի համար, ինչ կատարել ես, որ ինձ բարկացնես:
(Արարատ թարգ․) որպեսզի կրես քո անարգանքը և ամաչես այն ամենով, որ արել ես՝ նրանց մխիթարություն դառնալով։
(Գրաբար) Զի ընկալցիս զտանջանս քո, և անարգեսցիս յամենայնէ զոր արարեր 'ի բարկացուցանե՛լ զիս։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: