Ա. Լոպուխին
«Եվ թագավորական տոհմից վերցրեց մեկին և նրա հետ ուխտ կապեց ու նրան պարտավորեցրեց երդումով, և այդ երկրի հզորներին վերցրեց իր հետ»։ [13] (Սինոդական թարգ․)
«Եվ թագավորական տոհմից վերցրեց մեկին» - այսինքն՝ Սեդեկիային։
«Ու նրան պարտավորեցրեց երդումով» - սլավոներենում ավելի ստույգ՝ «նրան մղում է երդման»։ Այս արտահայտության կիրառությունը, ամենայն հավանականությամբ, բացատրելի է երդման ուխտի կնքման ծիսակատարության համատեքստում։ Ըստ այդ ծիսակատարության՝ ուխտ կնքով կողմերն անցնում էին կենդանիների մասնատված մասերի մեջտեղով (Ծննդ. 15:17)՝ ի նշան այն բանի, որ ուխտը դրժողին պիտի վերաբերվեն այնպես, ինչպես այդ կենդանիների հետ էին վարվել, կամ էլ որպես նշան այն բանի, «որ նրանք, ովքեր երդվում են, մտնում են այնպիսի խորհրդավոր կապի մեջ, որը գոյություն ուներ իրենց առջև եղող կենդանու մարմնի մասերի միջև» (Smith, Lectnre 314):
«Երկրի հզորներին» - այսինքն՝ բնակչության ամենակարողունակ հատվածին՝ արհեստավորներին և արվեստագետներին (Դ Թագ․ 24:14), սակայն ոչ թե որպես պատանդներ, ինչպես 12-րդ համարում հիշատակված «իշխանավորների» պարագայում էր, այլ որպես նպատակ ունենալով ջլատել թագավորություն, ինչպես բացատրվում է 14-րդ համարում:
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Թագաւորի զաւակներից մէկին պիտի առնի, ուխտ պիտի դնի նրա հետ եւ նրան հաւատարմութեան երդում անել պիտի տայ: Երկրի իշխաններին էլ պիտի վերացնի, որպէսզի թագաւորութիւնը տկարանայ,
(Արարատ թարգ․) Թագավորի սերնդից վերցրեց մեկին և նրա հետ ուխտ կապեց ու նրան երդում անել տվեց. նաև երկրի մեծամեծներին վերցրեց,
(Գրաբար) Եւ առցէ 'ի զաւակէ թագաւորութեանն, և դիցէ ընդ նմա ուխտ, և անցուսցէ ընդ նզովս. և զիշխանս երկրին առցէ,

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: