Ա. Լոպուխին
«Աղքատին և չքավորին կեղեքում է, բռնությամբ հափշտակում է, գրավը չի վերադարձնում և իր աչքերը դեպի կուռքերն է դարձնում, պղծություն է գործում»։[12] (Սինոդական թարգ․)
«Պղծություն է գործում» - միգուցե այստեղ ակնարկ կա 6-րդ համարի վերջի վերաբերյալ (հմմտ․ 22։11)։
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) պղծել է իր ընկերոջ կնոջը, բռնադատել աղքատին ու տնանկին, յափշտակութիւն կատարել, աւանդը չի վերադարձրել, աչքը գցել է չաստուածների պաշտամունքին,
(Արարատ թարգ․) աղքատին և չքավորին կեղեքի, կողոպտի, գրավը չվերադարձնի և իր աչքերը դեպի կուռքերը բարձրացնի, պիղծ բաներ գործի,
(Գրաբար) և զաղքատն և զտնանկն յաղթահարեաց, և յափշտակութիւն յափշտակեաց, և զգրաւ ո՛չ դարձոյց, և ‘ի պաշտօն դից զաչս իւր արձակեաց, անօրէնութիւն գործեաց.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: