Եզեկիելի մարգարեության մեկնություն 18։29

Ա. Լոպուխին

«Բայց Իսրայելի տունն ասում է. «Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ. մի՞թե Իմ ճանապարհներն ուղիղ չեն, ո՛վ Իսրայելի տուն. արդյո՞ք ձեր ճանապարհներն ուղիղ չեն»։ [29] (Սինոդական թարգ․)
   

   Կրկնվում է 25-րդ համարում արտահայտված միտքը՝ մի չնչին փոփոխությամբ․ այստեղ ականատես ենք լինում ավելի շատ տխրության, քան թե վրդովմունքի արտահայտություն:
--------------------------------
[29](Էջմիածին թարգ․) Բայց Իսրայէլի այդ տունն ասում է, թէ Տիրոջ ճանապարհը ճիշտ չէ: Մի՞թէ իմ ճանապարհն է, որ ճիշտ չէ, ո՛վ տունդ Իսրայէլի: Չէ՞ որ քո ճանապարհները ճիշտ չեն:
(Արարատ թարգ․) Բայց Իսրայելի տունն ասում է. Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ. մի՞թե իմ ճանապարհներն ուղիղ չեն, ո՛վ Իսրայելի տուն. չէ՞ որ ձեր ճանապարհներն ուղիղ չեն։
(Գրաբար) Եւ ասեն տունդ Իսրայէլի. Ո՛չ ուղիղ է ճանապարհ Տեառն. միթէ ի՞մ ճանապարհ չիցէ ուղիղ տո՛ւնդ Իսրայէլի, ոչ ապաքէն ձեր ճանապարհք չեն ուղիղ։