Ա. Լոպուխին
«Իսկ հիմա նա տնկվել է անապատում, չոր ու ծարավ երկրում»։ (Սինոդական թարգ․) [13]
Հայրենիքից, իր բնօրրանից կտրված ժողովրդին, այսպես ասած, տեղափոխում են մի անապատ, որտեղ այդ ժողովուրդն անկարող է բարգավաճել:
«Չոր ու ծարավ անապատ» արտահայտությամբ մատնացույց է արվում ոչ թե Քաղդեական պտղաբեր երկիրը, այլ՝ գերության ծանրագույն պայմանները։
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Եւ հիմա այն տնկեցին անապատում, անջրդի հողի վրայ:
(Արարատ թարգ․) Եվ հիմա անապատում է տնկվել, չոր ու ծարավ երկրում։
(Գրաբար) Եւ անդ տնկեցին զնա յանապատի յերկրի յանջրդին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: