Ա. Լոպուխին
«Եվ Ես ասացի նրանց. «Դա ի՞նչ բարձունք է, ուր գնում եք դուք», և այդ իսկ պատճառով էլ այն մինչև այսօր «Բամահ» անունով է կոչվում»։ [29] (Սինոդական թարգ․)
 
 Քանանական կռապաշտության բոլոր տեսակներից մարգարեն դառն ու վրդովված իրոնիայով կանգ է առնում այն մեկի վրա, որն իրականացվում էր, այսպես կոչված, բարձունքների վրա (եբր. «Բամահ»․ տե՛ս 6:3-րդ համարի բացատրությունը։ Իսկ այդ բառը հոգնակի ձևով դառնում է այսպես՝ «բամոտ»)։ Մարգարեն կենտրոնանում է կռապաշտության հատկապես այս տեսակի վրա կա՛մ դրա տարածվածության, կա՛մ առանձնահատուկ մեղսավորության պատճառով, ու թերևս այս երկու պատճառներից առաջինն ավելի ճիշտ է. Հին Կտակարանում Իսրայելը մարգարեների կողմից մշտապես հանդիմանվում էր մեկ տաճարի փոխարեն այս ու այն կողմ իր պաշտամունքը մատուցելու կամ էլ, այլ կերպ ասած, «բազմաթիվ բարձունքների վրա թափառելու» համար։ Ինքը՝ «Բամահ» անվանումը (սլավոներեն՝ «Աբվամա», հունարեն՝ «Աբամա») հավանաբար քանանական ծագում ունի և այդ բառի արմատը որևէ կերպ կապված չէ եբրայեցերենի հետ․․․․Յահվեի միակ տաճարի հետ համապատասխանությամբ՝ «բարձունք» բառն այստեղ գործածվում է եզակի թվով, չնայած այն հանգամանքից, որ իրականում դրանք շատ ավելին էին։ Այդ բարձունքների վրա մատուցված կռապաշտության բնույթի մասին ոչինչ ասել չենք կարող համապատասխան տեղեկությունների բացակայության պատճառով։ Նորագույն շրջանի մեկնաբաններից մի քանիսի այն ենթադրությունը, որ այդ բարձունքները ծառայել են որպես կրոնա-ծիսական բնույթի մարմնավաճառության վայրեր, և որ մարգարեն այստեղ «բո» - «գալ» բառն օգտագործում է սեռական հարաբերություն ունենալը մատնանշելու իմաստով, բացարձակապես զուրկ է հիմնավորումից:
--------------------------------
[29](Էջմիածին թարգ․)Եւ ասացի նրանց. «Այդ ի՞նչ աբբանա՝ բարձրադիր սրբավայր է, ուր դուք մտնում էք»: Եւ այն կոչուեց աբբանա: Ու այդպէս է կոչւում մինչեւ այսօր:
(Արարատ թարգ․) Եվ ես նրանց հարցրի. "Դա ի՞նչ բարձրադիր վայր է, ուր գնում եք դուք", և այն մինչև այսօր բամահ են անվանում։
(Գրաբար) Եւ ասացի ցնոսա. Զի՞նչ է աբբանա՛յդ այդ յոր դուքդ մտանէք. և կոչեցին զանուն նորա Աբբանա, մինչև ցայսօր ժամանակի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: