Եզեկիելի մարգարեության մեկնություն 20։44

Ա. Լոպուխին

«Եվ պիտի գիտենաք, որ Ես եմ Տերը, երբ ձեզ հետ վարվեմ հանուն Իմ անվան, ո՛չ թե ձեր չար ճանապարհների համեմատ ու ձեր ապականված արարքների համեմատ, ո՛վ Իսրայելի տուն»,- ասում է Տեր Աստված»։ [44] (Սինոդական թարգ․)
   

    «Հանուն Իմ անվան» - Եզեկիել մարգարեի համար սա Աստծո բոլոր գործողությունների ամենավերջին հիմնավորումը և «պատճառաբանությունն» է:
--------------------------------
[44](Էջմիածին թարգ․) Պէտք է իմանաք, որ ես եմ Տէրը. այդպէս եմ անում, որպէսզի անունս չպղծուի ձեր չար ճանապարհների, ձեր ապականուած վարք ու բարքի պատճառով»», - ասում է Ամենակալ Տէրը:
(Արարատ թարգ․) Եվ պիտի գիտենաք, որ ես եմ Տերը, երբ ձեզ հետ վարվեմ հանուն իմ անվան, ո՛չ ձեր չար ճանապարհների համեմատ ու ձեր ապականված արարքների համեմատ, ո՛վ Իսրայելի տուն»,- ասում է Տեր Աստված։
(Գրաբար) Եւ ծանիջիք թէ ե՛ս եմ Տէր, առնել ձեզ զայն ա՛յնպէս. զի մի՛ անուն իմ պղծեսցի ըստ ճանապարհաց ձերոց չարաց. և ըստ ապականեալ գնացից ձերոց. ասէ Ադովնայի Տէր: