Եզեկիելի մարգարեության մեկնություն 21։12

Ա. Լոպուխին

«Ողբա՛ և հառաչի՛ր, մարդո՛ւ որդի, որովհետև այն Իմ ժողովրդի դեմ է, Իսրայելի բոլոր իշխանների դեմ է. նրանք սրի են մատնվելու Իմ ժողովրդի հետ. դրա համար խփի՛ր ազդրերիդ»։ [12] (Սինոդական թարգ․)
   

   Աստծո սրի հանդեպ սարսափն այդքան մեծ է նաև այն պատճառով, քանի որ այդ սուրն իր «զոհերի» միջև խտրականություն չի դնում. իշխանները, որոնք ժողովրդի պաշտպանն ու հենարանն էին, բոլորի նման զոհ պիտի դառնան այդ սրին։

   «Դրա համար խփի՛ր ազդրերիդ» - սա վշտի նշան է (Երեմ․ 31:19):
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Աղաղակի՛ր, ճի՛չ բարձրացրու, մարդո՛ւ որդի, որովհետեւ այն սուրը կախուել է իմ ժողովրդի, Իսրայէլի իշանների վրայ: Նրանք պանդուխտ են լինելու, քանի որ սուրը կախուել է իմ ժողովրդի վրայ: Ուստի ձեռքերովդ ծա՛փ զարկ, որովհետեւ արդարացաւ ասածս:
(Արարատ թարգ․) Աղաղակի՛ր և ողբա՛, մարդո՛ւ որդի, որովհետև այն իմ ժողովրդի դեմ և Իսրայելի բոլոր իշխանավորների դեմ է. նրանք իմ ժողովրդի հետ սրի են մատնված. դրա համար խփի՛ր ազդրիդ։
(Գրաբար) Ձա՛յն առ, ճի՛չ բարձ որդի մարդոյ. զի եկն՝ եհաս այն ‘ի վերայ ժողովրդեան իմոյ, և ‘ի վերայ իշխանացն Իսրայէլի. պանդուխտք եղիցին, քանզի եհաս սուրն ‘ի վերայ ժողովրդեան իմոյ. վասն այնորիկ ծա՛փս հար ձեռամբ քով,