Ա. Լոպուխին
«Մի ճանապա՛րհ պատկերիր, որով սուրը կգնար ամմոնացիների որդիների Ռաբբահ և Հուդա՝ ամրացված Երուսաղեմ»։ [20] (Սինոդական թարգ․)
«Սուրը» - Նաբուգոդոնոսորի զորքը (19-րդ համար)։
«Ամմոնացիների որդիների Ռաբբահ» - սա Ամմոնի թագավորության մայրաքաղաքն է, որը ճիշտ նույն ձևով, ինչպես որ այստեղ է, հիշատակված է Բ Թագավորաց 12:26-րդ, 17:27-րդ, Երեմիայի մարգարեության 49:2-րդ և Երկրորդումն Օրինաց 3:11-րդ համարներում, իսկ այլ հատվածներում պարզապես կոչվում է Ռաբբահ (Եզեկ. 25:5 և այլ տեղիներ)։ Պոլիբիոսն այն անվանում է «Rabbatamana» (V, 7, 4)։ Հետագայում այդ քաղաքը վերանվանվել է Ֆիլադելֆիա։ Ներկայումս այդ քաղաքի՝ «Ամման» անունը կրող ավերակները գտնվում են Հորդանանից դեպի արևելք՝ Յաբոկի (Նար-Աման) վերին հոսանքի շրջանում։
«Եվ Հուդա» - Հուդան տեղադրված է Ռաբահից հետո, քանի որ հենց Հուդան էր Նաբուգոդոնոսորի արշավանքի վերջին, բայց և գլխավոր նպատակակետը։
«Ամրացված Երուսաղեմ» - ասել է թե՝ ա՛յն Երուսաղեմ, որն ամենուր հայտնի էր իր ամրություններով։ Այս մակդիրը Երուսաղեմի վերաբերությամբ կիրառվում է նաև Եսայու մարգարեության 25:2-րդ և 27:10-րդ համարներում։ Բայց Յոթանասնից թարգմանությունն այս «ամրացված» բառը մի փոքր այլ կերպ է տարընթերցում․ «Նրա մեջ», այսինքն՝ Հուդայի մեջ», իսկ սլավոներենում սխալմամբ թարգմանվել է՝ «նրա»։
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Ճանապարհի սկզբին հաստատուի՛ր, պատրաստի՛ր, ճանապա՛րհ հարթիր, որ սուրը հասնի Ռաբոթ, ամոնացիներին, նաեւ Հրէաստանի վրայ, նաեւ Երուսաղէմի վրայ, որ նրա մէջ է:
(Արարատ թարգ․) Մի ճանապա՛րհ ընտրիր, որ սուրը գա ամմոնացիների Ռաբբահ և Հուդայի երկիր՝ պարսպավոր Երուսաղեմ։
(Գրաբար) Իսկզբան ճանապարհին կարգեսցիս. և դու պատրաստեա՛ ևյարդարեա՛ ճանապարհ մտանել սրոյն ընդ Ռաբովթ որդւոցն Ամովնայ ‘ի վերայ Հրէաստանի և ‘ի վերայ Երուսաղեմի ‘ի մէջ նորա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: