Ա. Լոպուխին
«Եվ դու, Իսրայելի անարժան, հանցավոր առաջնո՛րդ․ այժմ հասել է այն օրը, երբ նրա ամբարշտությանը վերջ պիտի դրվի»։ [25] (Սինոդական թարգ․)
Այստեղ խոսքը վերաբերում է առաջիկա կործանման առաջին մեղավորին՝ ամբարիշտ Սեդեկիային, որի դավաճանությունը փոթորիկ բերեց Հուդայի վրա:
«Այժմ հասել է այն օրը» - խոսքը վախճանաբանական օրվա մասին է։ Դա այն նշանավոր օրն է, երբ մեղքերի համար հատուցումներ են տեղի ունենում ու ամեն բան արդեն հասնում է իր վերջնակետին։ Սա առաջին հատվածն է, որտեղ խոսվում է առանձին անհատի «հատուցման օրվա» մասին, և ոչ թե՝ մի ամբողջ ժողովրդի (հմմտ․ Ամոս 5։18։ Եզեկիելի կողմից մարդու անհատականության շեշտադրումը պատկերացնելու համար համեմատությամբ դիտարկի՛ր 18-րդ գլուխը):
«Երբ նրա ամբարշտությանը վերջ պիտի դրվի» - սլավոներենում ավելի ստույգ՝ «վերջ կդրվի նրա անիրավության ժամանակահատվածին», այսինքն՝ ա՛յն անիրավությանը, որն իր ամենածայրահեղ չափերին էր հասել։
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Դու էլ, Իսրայէլի պիղծ ու անօրէն իշխանդ, որի վախճանը եկել է անիրաւութեան ժամանակ,-
(Արարատ թարգ․) Եվ դու, ո՛վ պիղծ և ամբարիշտ իշխան Իսրայելի, օրդ հասել է, քո անօրենության վերջին պատժի ժամանակը։
(Գրաբար) Եւ դու պի՛ղծ և անօրէն իշխանդ Իսրայէլի, որոյ եկեա՛լ է օր վախճանի ‘ի ժամանակի անիրաւութեան։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: