Ա. Լոպուխին
«Մի՞թե սիրտդ կդիմանա, ձեռքերդ ամուր կմնա՞ն այն օրերին, երբ Ես պիտի գործեմ քո դեմ. Ես՝ Տերս, ասացի և անելու եմ»։ [14] (Սինոդական թարգ․)
Հարցաքննական ձևի կիրառությունը նպատակ ունի էլ առավել ուժեղացնելու հաստատվող միքտը։ Այս հարցադրման պատասխանը տրված է Եզեկիելի մարգարեության 7:17-րդ և 21:12-րդ համարներում։ Չէր կարող խոսք անգամ լինել Նաբուգոդոնոսորին ցույց տրվելիք դիմադրության մասին, քանի որ ի դեմս նրա և նրա միջոցով Աստված Ինքն էր գործելու. Տերն Ինքն է դա խոստանում, հետևաբար դուք կարող եք վստահ լինել, որ Նա կգործադրի Իր սպառնալիքը (խիստ է հնչում. «ասացի և անելու եմ»):
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Պիտի դիմանա՞յ քո սիրտը, պիտի զօրանա՞ն քո ձեռքերն այն օրերին, երբ դրանք գլխիդ բերեմ: Ես՝ Տէրս եմ ասում, եւ անելու եմ:
(Արարատ թարգ․) Մի՞թե սիրտդ կդիմանա, կամ ձեռքերդ ամուր կմնան այն օրերին, երբ ես վարվեմ քեզ հետ. Տերը՝ ես, ասացի և անելու եմ։
(Գրաբար) Եւ եթէ ժուժկալեսցի սիրտ քո. եթէ զօրասցին ձեռք քո յաւուրսն յորս ե՛ս արարից ընդ քեզ. ե՛ս Տէր խօսեցայ՝ և արարից:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: