Ա. Լոպուխին
«Եվ դու քեզ պիտի անպատվես ազգերի աչքերի առաջ, և կիմանաս, որ Ես եմ Տերը»։ [16] (Սինոդական թարգ․)
«Դու քեզ պիտի անպատվես» - սա եբրայեցերեն արտահայտության ենթադրյալ թարգմանությունն է, արտահայտությո՛ւն, որը բառացիորեն պետք է թարգմանվեր այսպես. «Դու պիտի պղծես քեզ»։ Յոթանասնից թարգմանությունը «խալալ»-ի փոխարեն տարընթերցում է «նախալ»՝ «κληρονομήσω ἐν σοι», այն է՝ «և Ես պիտի իշխեմ քեզ վրա», այսինքն՝ «դու նորից, ինչպես որ նախկինում էր, Իմ տիրապետության տակ կանցնես ու կդառնաս Իմ ժառանգությունը»։
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Դա եմ ժառանգութիւն թողնելու քեզ ազգերի մէջ, եւ պէտք է իմանաք, որ ես եմ Տէրը»»::
(Արարատ թարգ․) Եվ դու քեզ պիտի անպատվես ազգերի աչքին։ Կիմանաս, որ ես եմ Տերը»։
(Գրաբար) և ժառանգեցից ‘ի քեզ յանդիման ազգացն. և ծանիջիք թէ ե՛ս եմ Տէր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: