Ա. Լոպուխին
«Եվ դու, մարդո՛ւ որդի, մի՞թե ուզում ես դատել, դատել արյան քաղաքը․ ուրեմն նրան հայտարարի՛ր նրա բոլոր պղծությունները»։[2] (Սինոդական թարգ․)
«Մի՞թե ուզում ես դատել» - ինչու՞ դու դադարեցիր մեղադրել հանցավոր քաղաքին (20:4)։
«Դատել» - Յոթանասնից թարգմանության մեջ այս բառը բացակայում է։
«Արյան քաղաքը» - Երուսաղեմի մասին հիշատակող այս առաջին խոսքերը ցույց են տալիս նրա բնավորությունը. այն արյունոտ քաղաք է, և այս անունն իր մեջ միավորում է Երուսաղեմի գլծավոր մեղքերը, որոնք լեցուն են բռնությամբ, անարդար դատաստանով և կռապաշտությամբ (16:21-րդ և 20:26-րդ համարներ): Պետք է նկատի ունենալ, որ Եզեկիելն արյան դեմ ուղղված մեղքերը դասակարգում է որպես ավելի շատ կրոնական, քան թե՝ բարոյական բնույթ ունեցող մեղքեր (18:6-րդ համար հմմտ․ սույն գլխի 3-րդ, 4-րդ, 9-11-րդ համարներ)։
«Նրան հայտարարի՛ր նրա բոլոր պղծությունները» - տե՛ս Եզեկիելի մարգարեության 16։2-րդ համարը։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) «Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, եթէ դատելու ես, դատի՛ր արիւնահեղութեան քաղաքը,
(Արարատ թարգ․) «Եվ դու, մարդո՛ւ որդի, մի՞թե դու դատելու ես, դատելու ես արյունահեղ այս քաղաքը։ Ուրեմն նրան հայտարարի՛ր նրա բոլոր պիղծ արարքները
(Գրաբար) Եւ դո՛ւ որդի մարդոյ, եթէ դատիցես՝ դատեսջի՛ր զքաղաքն արեանց.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: