Եզեկիելի մարգարեության մեկնություն 22։27

Ա. Լոպուխին

«Նրա իշխանները նման են որս բզկտող գայլերի արյուն են հեղում, հոգիներ են կործանում, որպեսզի շահ կորզեն»։ [27] (Սինոդական թարգ․)
   

   «Նման են․․․գայլերի» - հմմտ․ Սոփ․ 3:3։ Սա ավելի սակավ պատվարժան համեմատություն է, քան մարգարեների պարագայում էր՝ 25-րդ համարում («առյուծի նման»։

   «Արյուն են հեղում» - այսպիսի ծանր մեղադրանք չէր վերագրվում մարգարեներին, որոնց հասցեին հնչող մեղադրանքները, ի դեպ, շատ նման էին իրական լինելուն։ Այստեղ ակնարկվում են իշխանների կողմից տրվող անարդար մահապատժի դատավճիռները, որոնք տվյալ ժամանակահատվածում պետք է որ շատ հաճախակի դարձած լինեին (հմմտ․ 11:8)։ Եվ հնարավոր է նաև, որ այստեղ խոսքը նույնիսկ ապրուստի միջոցներից զրկելու մասին լինի (գույքի բռնագրավում, բանտարկություններ)։
--------------------------------
[27](Էջմիածին թարգ․) Նրա իշխանները յափշտակիչ գայլերի պէս էին նրա մէջ՝ յափշտակելու եւ կողոպտելու, արիւն թափելու եւ մարդկանց կորստի մատնելու համար, որպէսզի իրենց սաստիկ ագահութեանը յագուրդ տային:
(Արարատ թարգ․) Նրա իշխանավորները նրա մեջ որս բզկտող գայլերի պես արյուն են հեղում, կյանքեր ոչնչացնում, որպեսզի ագահությամբ անիրավ վաստակ ստանան։
(Գրաբար) Իշխանք նորա ‘ի միջի նորա իբրև զգայլք յափշտակօղք, յափշտակել յափշտակութիւնս, հեղուլ զարիւնս. կորուսանել զանձինս, զի ագահութիւն յոյժ ստասցին: