Եզեկիելի մարգարեության մեկնություն 23։21

Ա. Լոպուխին

«Այդպես դու հիշեցիր քո երիտասարդության անառակությունը, երբ եգիպտացիները ճմլում էին քո կուսական կրծքերի ստինքները»։[21] (Սինոդական թարգ․)
   
    «Հիշեցիր» - սլավոներենում ավելի ստույգ՝ «այցելեցիր», ինչպես և Վուլգաթայում՝ «visitasti», այսինքն՝ կրկնեցիր։«Ճմլում էին․․․ստինքները» - տե՛ս 3-րդ համարը։
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Պատժելու եմ քեզ այն անիրաւութիւնների համար, որոնք գործեցիր երիտասարդութեանդ օրերին քո օթեւանում, Եգիպտացիների երկրում, ուր ճմռթուեցին ստինքներդ, ու խախտուեց կուսութիւնդ»:
(Արարատ թարգ․) Եվ դու քո երիտասարդության լրբությանը նայեցիր, երբ եգիպտացիները քո կրծքերը ճմլեցին և քո մատղաշ ստինքները շոշափեցին։
(Գրաբար) Եւ ա՛յց արարից անօրէնութեան մանկութեան քոյ՝ զոր գործէիրն յերկրին Եգիպտացւոց յօթեվանս քո. ուր անկա՛ն ստինք քո և լուծա՛ւ կուսութիւն քո: