Եզեկիելի մարգարեության մեկնություն 23։29

Ա. Լոպուխին

«Եվ քեզ հետ դաժանորեն պիտի վարվեն և քեզնից պիտի վերցնեն այն ամենը, ինչը ձեռք ես բերել ջանքերի շնոհիվ, և քեզ մերկ ու անծածկ պիտի թողնեն, և պիտի բացահայտվի քո ամոթալի մերկությունը, և քո անառակությունն ու քո պոռնկությունը»։ [29] (Սինոդական թարգ․)
   
    «Դաժանորեն» - սլավոներենում ավելի ստույգ՝ ««ատելությամբ», քո ատելությանն ատելությամբ հատուցելով:

   «Քեզնից պիտի վերցնեն այն ամենը, ինչը ձեռք ես բերել ջանքերի շնոհիվ» - այսինքն՝ ամբողջ ունեցվածքը։ Սա 25-րդ համարում հիշատակված սպառնալիքների «համալրումն» է. սլավոներենում՝ «քո բոլոր ջանքերն ու արածները»:

   «Քեզ մերկ պիտի թողնեն» - տե՛ս 16։39-րդ համարը։

   «Պիտի բացահայտվի քո ամոթալի մերկությունը» - սա հոմանիշ է նախորդ արտահայտությանը։ Այս համարն ավելի շատ է նման զարգացող այլաբանության դրսևորում լինելուն (Երուսաղեմի համեմատությունը պոռնիկի հետ), քան 24-րդ և 25-րդ համարները, որոնցում մարգարեն հաճախ հրաժարվում է այլաբանությունից և անցում է կատարում անմիջական խոսքին («իսկ քո մնացորդացը սրից պիտի ընկնի»):
--------------------------------
[29](Էջմիածին թարգ․) Քեզ հետ վարուելու են ատելութեամբ, վերցնելու են ամբողջ վաստակդ ու աշխատանքդ: Մերկ ես լինելու եւ խայտառակուած: Մեջտեղ է գալու պոռնկութեանդ ամօթը: Քո ամբարշտութիւնն ու պոռնկութիւնն են գլխիդ բերելու դա,
(Արարատ թարգ․) Եվ նրանք քեզ հետ ատելությամբ պիտի վարվեն և պիտի վերցնեն քո ամբողջ վաստակը. քեզ մերկ ու տկլոր պիտի թողնեն, և պիտի բացահայտվեն քո պոռնկությունը, քո լրբությունը և քո պոռնկությունները։
(Գրաբար) Եւ գնասցեն ընդ քեզ ատելութեամբ, և առցեն զամենայն վաստակս քո և զերկս քո. և եղիցես մե՛րկ և խայտառակեալ. և յայտնեսցի ամօթ պոռնկութեան քոյ. ամպարշտութիւնն քո և պոռնկութիւն քո