Եզեկիելի մարգարեության մեկնություն 23։3

Ա. Լոպուխին

«Եվ նրանք պոռնկություն արեցին Եգիպտոսում, պոռնկություն արեցին իրենց երիտասարդության ժամանակ. այնտեղ ճմլվեցին նրանց կրծքերը, և այնտեղ շոշափեցին նրանց կուսական ստինքները»։ [3] (Սինոդական թարգ․)
   
   Եգիպտական ​​ստրկության ժամանակաշրջանում Իսրայելի՝ եգիպտական ​​կռապաշտությամբ զվարճանալու գաղափարը Եզեկիելն արտահայտել էր դեռևս 16:26-րդ համարում (տե՛ս այնտեղ; հմմտ․ 20:8-րդ համար)։

   «Ճմլվեցին նրանց կրծքերը» - այստեղ մենք հանդիպում ենք մեր ականջները ծակող ռեալիզմի, որը, սակայն, սովորական էր հնագույն ժողովուրդների պարզ ընկալումների համար։ Իսկ ահա նշված գործողությանը հաջորդող գործողությունների մասին մարգարեն այստեղ նրբանկատ լռությամբ է «խոսում»։

   «Կուսական ստինքները» - Սիմմաքոսի թարգմանության մեջ կիրառվում է «պտուկներ» բառը։ Յոթանասնից թարգմանության հեղինակները բաց են թողել այս արտահայտությունը՝ հավանաբար ամոթից ելնելով, և թողել են միայն կուսությունը մատնաշող հասկացությունը. «Շոշափեցին նրանց կուսությունը»։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) իրենց երիտասարդ հասակում պոռնկացան Եգիպտոսում: Այնտեղ ճմռթուեցին նրանց ստինքները, այնտեղ նրանք զրկուեցին իրենց կուսութիւնից:
(Արարատ թարգ․) Նրանք պոռնկություն արեցին Եգիպտոսում, իրենց երիտասարդ ժամանակ պոռնկություն արեցին. այնտեղ ճմլվեցին նրանց կրծքերը, և այնտեղ շոշափեցին նրանց կուսական ստինքները։
(Գրաբար) և պոռնկեցան յԵգիպտոս ‘ի մանկութեան իւրեանց. ա՛նդ անկան ստինք իւրեանց. ա՛նդ արկան ‘ի կուսութենէ իւրեանց: