Եզեկիելի մարգարեության մեկնություն 23։35

Ա. Լոպուխին

«Դրա համար այսպես է ասում Տեր Աստված. «Քանի որ դու մոռացար Ինձ և երես թեքեցիր Ինձնից, ուրեմն դու էլ կրի՛ր քո անօրենության ու քո պոռնկության հետևանքները»»։ [35] (Սինոդական թարգ․)
   
    «Եվ երես թեքեցիր Ինձնից» - սլավոներեն և Վուլգաթա թարգմանություններն ավելի ճշգրիտ և զորավոր են․«Եվ քո մարմնից հեռացրիր Ինձ»։
--------------------------------
[35](Էջմիածին թարգ․) Ուստի այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Այն բանի համար, որ ինձ մոռացար, յետեւդ գցեցիր, դո՛ւ էլ կրիր ամբարշտութեանդ ու պոռնկութեանդ պատիժը»»:
(Արարատ թարգ․) Սրա համար այսպես է ասում Տեր Աստված. «Որովհետև դու ինձ մոռացար և ինձ քո մեջքի հետևը գցեցիր, ուրեմն դու էլ կրի՛ր քո լրբության ու պոռնկությունների հետևանքները»։
(Գրաբար) Վասն այդորիկ ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Փոխանակ զի մոռացա՛ր զիս, և ընկեցեր զիս զկնի մարմնոյ քոյ. և դու ընկա՛լ զամպարշտութիւնս քո և զպոռնկութիւնս քո: