Եզեկիելի մարգարեության մեկնություն 23։46

Ա. Լոպուխին

46-47. «Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Նրանց դեմ ժողո՛վ գումարել և նրանց մատնե՛լ սարսափի ու հափշտակության»»։ [46]  «Եվ ժողովը պիտի քարկոծի նրանց ու պիտի կոտորի նրանց իրենց սրերով, և պիտի սպանի նրանց որդիներին ու նրանց դուստրերին և նրանց տները կրակով պիտի այրի»։ (Սինոդական թարգ․)
   
   Ինչպես որ մեղքն էր հրապարակային, այդպես էլ դատաստանը պիտի համաժողովրդական լինի։

   «Գումարել» - հաստատական եղանակի փոխարեն կիրառված է անորոշ եղանակը։ Սլավոներենում՝ «բե՛ր»։ Մարգարեն հրաման է ստանում անել այն, ինչ նա պետք է մարգարեանա․ սա մի փոխաբերություն է, որն օգտագործվում է նաև Երեմիայի մարգարեության 1:10-րդ համարում և այլ տեղիներում: Մնացյալը տե՛ս 16:40-41-րդ համարներում՝ 25-րդ համարի հետ համեմատությամբ։
--------------------------------
[46](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Տէր Աստուածը. «Զօ՛րք արձակիր, նրանց մէջ խռովութի՛ւն գցիր ու յափշտակութիւն,
(Արարատ թարգ․) Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Ես նրանց դեմ ամբոխ պիտի կարգեմ, նրանց սարսափի ու հափշտակության պիտի մատնեմ։
(Գրաբար)