Եզեկիելի մարգարեության մեկնություն 25։10

Ա. Լոպուխին

10-11. «Արևելքի որդիների համար սա էլ որպես ժառանգություն պիտի տամ նրանց՝ Ամմոնի որդիների հետ, որպեսզի Ամմոնի որդիներն ազգերի մեջ այլևս չհիշատակվեն», [10] «,և պիտի իմանան, որ Ես եմ Տերը»։ (Սինոդական թարգ․)
   
   Բեդվինները, որոնք սովորաբար սահմանափակվում էին ավազակային արշավանքներով, իսկ հետո գնում էին տուն, այս անգամ տիրանալու են ոչ միայն ամմոնական տարածքներին, այլ նաև, ի լրումն դրա, նվազագույնը մովաբացիների տարածքների գոնե մի մասին, այսինքն՝ նշված ժողովուրդներին կամ տարածքները, որոնք ընկած են Առնոնից դեպի հյուսիս։ Մովաբի դեմ ուղղված այս խոսքում Ամմոնը (որ Իսրայելի համար ավելի վատթար թշնամի էր, քան նրա եղբայր Մովաբը) մարգարեի ուշադրությունն այնքան է գրավել, որ նա կրկնում է 7b համարում նրա դեմ ուղղված սպառնալիք (բայց այնտեղ՝ «երկրների միջից», իսկ այստեղ՝ «ազգերի մեջ»): Իսկ ահա «և Մովաբի դեմ դատաստան եմ տեսնելու» հավելումը ցույց է տալիս դատաստանի մեղմությունը՝ Ամմոնի հետ համեմատությամբ: Գերությունից հետո ամմոնացիներն ու մովաբացիները հիշատակվում են միայն Եզրաս 6։1-ին, Նեեմիայի 13:1-ին և Դանիելի մարգարեության 11:41-րդ համարներում։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Կեդէմի զաւակներին էլ, նրանց վրայ աւելացրած նաեւ ամոնացիներին, տուել եմ նրան որպէս ժառանգութիւն, որպէսզի ամոնացիների յիշատակն ազգերի մէջ չմնայ:
(Արարատ թարգ․) Ամմոնի որդիների հետ սա էլ իբրև ստացվածք պիտի տամ Արևելքի որդիներին, որպեսզի Ամմոնի որդիները ազգերի մեջ չհիշատակվեն։
(Գրաբար) զորդիսն Կեդեմայ 'ի վերայ որդւոցն Ամոնայ՝ ետու նմա' ի ժառանգութիւն. զի մի՛ եղիցի յիշատակ որդւոցն Ամովնայ 'ի մէջ ազգաց.