Ա. Լոպուխին
«Դրա համար այսպես է ասում Տեր Աստված. «Ահա, Ես Իմ ձեռքը պիտի մեկնեմ փղշտացիների վրա և պիտի կործանեմ Կրետացիներին ու պիտի ոչնչացնեմ ծովի եզերքում եղող նրանց մնացորդը»»։ [16] (Սինոդական թարգ․)
«Պիտի կործանեմ Կրետացիներին» - այսպես էին կոչվում փղշտացիները, քանի որ նրանք եկել էին Կրետեից (Ա Թագ․ 30:14)։ Նրանց Ամոսը կոչում էր Կաֆտոր (9:7) և հնագույն շրջանի մեկնիչների կողմից նույնացվում էր ներկայիս Կրետե կղզու հետ. այժմ այս նույնականացումը ընդունելի չէ, և Հին Կտակարանը համարում է, որ Կաֆտորը կամ Կրետեն Եգիպտոսում կամ Եգիպտոսի շրջակայքում գտնվող մի տեղավայր է:
«Ու պիտի ոչնչացնեմ ծովի եզերքում եղող նրանց մնացորդը» - արդեն վաղուց էր, ինչ փղշտացիները գոյություն ունեին միայն որպես ծովեզրում բնակություն հաստատած ողորմելի մնացուկներ (Երեմ․ 25:20, 47:7, 4, Ես․ 20:1, Ամ․ 1:8)։ Պատկերացրեք, թե որքա՜ն դյուրին էր նրանց ոչնչացնելը: Մինչդեռ եդովմացիների պարագայում այսպիսի կատարյալ կործանում չի կանխատեսվում։
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) այդ պատճառով էլ այսպէս է ասում Ամենակալ Տէրը. ահա ես ձեռքս գցելու եմ այդ այլազգիների վրայ, ոչնչացնելու եմ այդ կրետացիներին, կորստեան եմ մատնելու այդ ծովեզերաբնակներին
(Արարատ թարգ․) դրա համար այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես իմ ձեռքը տարածում եմ փղշտացիների վրա և պիտի ոչնչացնեմ Քերեթիմին, պիտի ոչնչացնեմ ծովի եզերքում եղող մնացորդը։
(Գրաբար) Վասն այնորիկ ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Ահաւադիկ ես ձգեցի՛ց զձեռն իմ 'ի վերայ այլազգեացդ, սատակեցից զԿրետացիսդ, և կորուսից զմնացորդս ծովեզերեայցդ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: