Եզեկիելի մարգարեության մեկնություն 25։9

Ա. Լոպուխին

«Դրա համար, ահա, Ես սկսած քաղաքներից, նրա բոլոր սահմանամերձ քաղաքներից, երկրի գեղեցկությունից, Բեթ Եսիմոթից, Բահաղ Մեոնից և Կարիաթեմից պիտի բացեմ Մովաբի կողմը»։ [9] (Սինոդական թարգ․)
   

    «Նրա բոլոր սահմանամերձ քաղաքներից» - այսինքն՝ երկրի մուտքը փակող ամրոցներից, որոնցից երեքը հիշատակվում են հաջորդիվ։

   «երկրի գեղեցկությունից» - հենց հաջորդիվ հիշատակվող քաղաքներն էլ լավագույններն էին երկրում։ Բայց այստեղ հնարավոր, որ մատնանշվում է ա՛յն տարածքի գեղեցկությունը, որտեղ որ գտնվում էին այդ 3 քաղաքները։ Այդ տարածաշրջանի մասին արաբներն այժմ էլ ասում են. «Չեք գտնի այնպիսի մի երկիր, ինչպիսին Բելկան է» (Տրիստրամ):

   «Բեթ Եսիմոթ» - հունարենում՝ «oikon beqasimouq», սլավոներենում՝ «Յասիմութի տուն» - «անապատի տուն»՝ քաղաք Հորդանանի մոտ (Թվ․ 33:49, ըստ սլավոներենի արդեն՝ «Եսիմոթ», Հեսու 12, 13 - ըստ սլավոներենի՝ «Բեթսիմով» և 13:20 - ըստ սլավոներենի՝ «Բեթսիմութ»)։ Համաձայն Եվսեբիոսի վկայության (Onomast. 233, 81)՝ գտնվում էր Երիքովից 10 հռոմեական մղոն դեպի հարավ, ավելի ճիշտ՝ դեպի հարավ-արևելք։ Հավանաբար այդ տեղավայրի ավերակների տեղում է գտնվում ներկայիս Սուվեմը (հմմտ․ Հովս․ Փլաբիոս, Debell. jud. IV։7, 6)։

   «Բահաղ Մեոն» - տե՛ս Թվոց 32:38, Ա Մնաց․ 5:8)։ Ավելի ամբողջական ձևով՝ «Բեթ-Բահաղմեոն» (Հեսու 13:17), ավելի կարճ ձևով՝ «Բեթ-Մաոն» (Երեմ․ 48:23) կամ նույնիսկ՝ «Բեոն» (Թվ․ 32:2), անվանումներ, որոնք հիշատակվում են նաև մովաբացիների Մեշա թագավորի արձանագրության մեջ (էջ 9 և 30՝ ներկայացված այս անվանումներից առաջինի և երկրորդի ձևով)։ Ըստ Եվսեբիոսի վկայության (238, 45)՝ գտնվում էր Հեսբոնից 9 մղոն հեռավորության վրա․․․

   «Կարիաթեմ» - տե՛ս Թվող 32:37, Հեսու 13:19, Երեմիա 48:1, 23 հմմտ․ Ծննդ. 14:5, Մեշայի արձանագրությունը՝ էջ 10)։ Համաձայն Եվսեբիոսի վկայության՝ գտնվում էր Մեդեբայից 10 մղոն հեռավորության վրա։ Ներկայիս Քուրեաթ (ոչ թե՝ Քերիոթ) բնակավայրն է: Յոթանասնից թարգմանության մեջ կոչվում է «ծովափնյա քաղաք»․․․Վերոնշյալ բոլոր 3 քաղաքները պատկանում էին Ռուբենի ցեղին, ումից էլ դրանք գրավվեցին մովաբացիների կողմից՝ հավանաբար Իսրայելի վերջին թագավորների օրոք։ Արդեն Մեշան տիրում էր թվարկված քաղաքներից վերջին երկուսին։ Նրանց զբաղեցրած տարածքը Առնոնից հյուսիս գտնվող մի հողատարածք էր։

   «Պիտի բացեմ Մովաբի կողմը» - սա նշանակում է, որ թշնամին ճեղքելու է սահմանամերձ ամրոցների շղթան։ Կարող է ցուցում լինել նաև ա՛յն բանի, որ երկրի նվաճումը և ամմոնացիների ճակատագրի համեմատ ունեցած ավելի բարենպաստ պայմանները միայն մասնակիորեն դրական վիճակ կստեղծեն Մովաբի համար: Սա պարզապես մի գեղեցիկ արտահայտություն է, որ սլավոներենում հնչում է այսպես․ «Պիտի թուլացնեմ Մովաբի մկանները»:
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) այդ պատճառով ահա ես թուլացնելու եմ Մովաբի թիկունքը քաղաքների բարձրաւանդակների կողմից, ընտրագոյն երկիրը՝ Բեթի ու Ասիմոթի տունը, որ քաղաքի աղբիւրից աւելի վերեւ է, ծովեզերքի մօտերքը:
(Արարատ թարգ․) դրա համար ես Մովաբի սահմանամերձ քաղաքները, երկրի պարծանքը եղող Բեթ Եսիմոթը, Բահաղ Մեոնը և Կարիաթեմը պիտի բանամ։
(Գրաբար) Վասն այդորիկ ահաւադիկ ես քակեցի՛ց զթիկունս Մովաբու 'ի բարձուանդակաց քաղաքաց իւրոց,