Եզեկիելի մարգարեության մեկնություն 27։20

Ա. Լոպուխին

«Դեդանը վաճառականություն էր անում քեզ հետ կառքերի թանկարժեք համետներով»։ [20] (Սինոդական թարգ․)
   

    «Դեդան» - արաբական առևտրական մի ժողովուրդ, որը մի քանի անգամ հիշատակվում է Հին Կտակարանում (Ծննդ․ 10:7, Եզեկ․ 25:13) և բնակվել է Արաբիայի հյուսիս-արևելքում՝ Դեդանի ներկայիս ավերակների մոտ (Թեմայից դեպի արևմուտք) և հարավում։

   «Թանկարժեք համետներով» - սա ամենահավանական թարգմանությունն է եբրայեցերեն «բիգդեյ» – «խոֆեշ» բառերի - «հագուստներ և ծածկոցներ՝ ինչ-որ տեղ տարածելու համար»։ Հնարավոր է՝ «թամբեր»: Վուլգաթայում՝ «tapetibus ad sedendum» (գորգեր՝ վրան նստելու համար): Յոթանասնից թարգմանության մեջ՝ «կառքերի քարշակման համար ընտրված խոշոր եղջերավոր անասուններ», ասել է թե՝ քարշակող կենդանիներ՝ ձիեր, ջորիներ:
   
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 27:12
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Քո դեդանացի վաճառականներն են ընտիր կառքեր բերել քեզ՝ ջորիներով հանդերձ:
(Արարատ թարգ․) Դեդանը քեզ հետ վաճառականություն էր անում կառքերի պաստառակալներով։
(Գրաբար) Դեդանացիք վաճառականք քո, ածէին կառս ընտիրս ջորւովք հանդերձ: