Եզեկիելի մարգարեության մեկնություն 27։26

Ա. Լոպուխին

«Քո թիավարները քեզ տարան մեծ ջրերի մեջ, արևելյան քամին քեզ կոտրեց ծովերի մեջ»։[26] (Սինոդական թարգ․)
   
   Նկարագրվում է նավի՝ Տյուրոսի կործանումը։ Այդ կործանման պատճառներն էին՝

   1) անխոհեմ քաջությունը, որին տրվելով՝ նավավարները նավը հասցրին մեծ խորության մեջ, այսինքն՝ Տյուրոսյան կառավարության համարձակ քաղաքականությունը, և

   2) «արևելյան քամին»՝ «սամումը» կամ «սիրոկկոն» (Յոթանասնից թարգմանության մեջ և Վուլգաթայում ասվում է՝ «հարավային», քանի որ այն Պաղեստին էր գալիս հարավից)՝ որոնք սովորաբար կործանում էին Միջերկրական ծովում նավարկող բազմաթիվ նավերի (Սաղմ. 43:9, Գործք 27:14 և այլ տեղիներ)։ Այստեղ էլ խոսքը քաղդեացիների մասին է․ հմմտ. 17:10-րդ համարը։
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) Ծովի սրտում, յորդ ջրերում են քշել քեզ նաւավարներդ, եւ հարաւային հողմն է խորտակել քեզ ծովի սրտում:
(Արարատ թարգ․) Թիավարներդ քեզ շատ խոր ջրերով տարան, արևելյան քամին քեզ խորտակեց ծովի սրտում։
(Գրաբար) 'ի ջուրս բազումս վարեցին զքեզ նաւավարք քո. հողմ հարաւոյ խորտակեաց զքեզ 'ի սիրտ ծովու։