Ա. Լոպուխին
«Մարդո՛ւ որդի, ասա՛ Տյուրոսում կառավարողին․ «Այսպես է ասում Տեր Աստված. «Որովհետև սիրտդ բարձրացավ, և դու ասում ես. «Ես աստված եմ, նստում եմ աստծո գահի վրա՝ ծովերի սրտում, և լինելով մարդ և ոչ թե Աստված, դու քո միտքը հավասարեցնում ես Աստծո մտքին»»։ [2] (Սինոդական թարգ․)
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 28:1
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) «Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, ասա՛ Տիւրոսի իշխանին. «Այսպէս է ասում Տէր Աստուած. հակառակ նրան, որ գոռոզացաւ քո սիրտն, ու ասացիր՝ «Աստուած եմ ես, աստուածային բնակութեամբ ապրեցի ծովի սրտում», սակայն մարդ ես դու, ոչ թէ Աստուած, թէեւ սիրտդ ներկայացնում ես իբրեւ Աստծու սիրտ:
(Արարատ թարգ․) «Մարդո՛ւ որդի, Տյուրոսի իշխանին ասա՛. Այսպես է ասում Տեր Աստված. "Որովհետև սիրտդ գոռոզացավ, և ասացիր. "Ես մի աստված եմ, աստծու գահի վրա եմ նստած ծովի սրտում", բայց դու մարդ ես և ոչ Աստված, թեև դու քո միտքն Աստծու մտքի տեղն ես դրել"։
(Գրաբար) Եւ դու որդի մարդոյ՝ ասա՛ ցիշխանդ Տիւրոսի. Այսպէս ասէ Տէր Տէր. Փոխանակ զի հպարտացաւ սիրտ քո, ասացեր՝ թէ Աստուած եմ ես, և զբնակութիւն Աստուծոյ բնակեցի 'ի սիրտ ծովու. մարդ ես դու՝ և ո՛չ Աստուած. և ետուր զսիրտ քո իբրև զսիրտն Աստուծոյ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: