Ա. Լոպուխին
«Քո իմաստությամբ ու քո խելքով քեզ համար հարստություն ձեռք բերեցիր և ոսկի ու արծաթ հավաքեցիր քո գանձարաններում»։ [4] (Սինոդական թարգ․)
Տյուրոսի թագավորի երկրորդ մեղքն այն էր, որ նա իր իմաստությունը՝ Աստծո կողմից իրեն տրված այդ պարգևը, որի հնությունը նա դիտում էր որպես գանձ, այդ իմաստությունն օգտագործեց միայն փչացող (կորստյան ենթակա) հարստություն ձեռք բերելու համար:
«Հարստություն» - սլավոներենում ավելի ստույգ՝ «ուժ» (եբրայեցերեն «խաիլ» բառի նշանակությունն է)։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Մի՞թէ քո իմաստութեամբ կամ խելքով ես քեզ համար հարստութիւն դիզել եւ իբրեւ գանձ ստացել ոսկի ու արծաթ:
(Արարատ թարգ․) Քո իմաստությամբ ու հանճարով քեզ համար հարստություն վաստակեցիր և ոսկի ու արծաթ հավաքեցիր քո գանձարաններում։
(Գրաբար) միթէ իմաստութեամբ քով կամ խորհրդով՝ արարեր դու քեզ զօրութիւն, և ստացար ոսկի և արծաթ 'ի գանձս քո.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: