Եզեկիելի մարգարեության մեկնություն 28։8

Ա. Լոպուխին

«Քեզ գերեզման պիտի իջեցնեն, և դու պիտի մեռնես ծովերի սրտում՝ սպանվածների մահով»։ [8] (Սինոդական թարգ․)
   

    Նա, ով մտածում էր բազմել Աստծո գահին, պիտի հայտնվի գերեզմանի մեջ: Նա, ով իրեն Աստված էր համարում, չի արժանանա նույնիսկ սովորական մարդկային մահվան, այլ կմեռնի սպանվածներին հատուկ մահվամբ, նրա՛նց, ովքեր մեծավ մասամբ զրկվում են թաղվելու հնարավորությունից։ Ծովը, որի վրա ունեցած դիրքը Տյուրոսին նմանօրինակ ամբարտավանություն էր ներշնչել, պիտի ծառայի որպես մահվան գործիք։

   «Սպանվածների» - սլավոներենում՝ «խոցվածների», այսինքն՝ վիրավորների, ինչն էլ առավել է ծանրացնում մահվան ընթացքը։
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) կործանելու են քեզ, ու մահացու խոցուածների մահով ես մեռնելու ծովի սրտում:
(Արարատ թարգ․) Քեզ գուբը պիտի գցեն, և դու խոցվածի մահով պիտի մեռնես ծովի սրտում։
(Գրաբար) և կործանեսցեն զքեզ՝ և մեռանիցիս մահու վիրաւորաց 'ի սիրտ ծովու: