Եզեկիելի մարգարեության մեկնություն 30։12

Ա. Լոպուխին

«Եվ պիտի ցամաքեցնեմ գետերը և երկիրը պիտի մատնեմ չարերի ձեռքը և օտարների ձեռքով պիտի ամայացնեմ երկիրն ու այն ամենը, ինչ լցնում է այն։ Ես՝ Տերս, ասացի սա»։ [12] (Սինոդական թարգ․)
   

    «Գետերը» - եբրայեցերենում՝ «յեորիմ», այսինքն՝ Նեղոսը և նրա ճյուղերը (տե՛ս 29:3): Եգիպտոսի համար Նեղոսի վտակների չորացումը համարժեք էր երկրի լիակատար կործանմանը։ Այս սպառնալիքը մտքի ընթացքի հետ անմիջական կապ չունի։
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Նրանց գետերի տեղը չոր անապատ եմ դարձնելու, երկիրը մատնելու եմ չարագործների ձեռքը, ամբողջ երկիրը այլազգիների ձեռքով մատնելու եմ կորստի, որովհետեւ դա ես՝ Տէրս եմ խօսել»:
(Արարատ թարգ․) Ես պիտի ցամաքեցնեմ գետերը, երկիրը չարերի ձեռքը մատնեմ և օտարների ձեռքով ամայացնեմ երկիրն ու նրա լիությունը. Տերը՝ ես եմ խոսել»։
(Գրաբար) Եւ տաց զգետս նորա յանապատ, և մատնեցից զերկիրն 'ի ձեռս չարաց. և կորուսից զերկիրն լրիւ իւրով ձեռօք այլազգեաց. զի ես Տէր խօսեցայ: