Ա. Լոպուխին
«Դրա համար այսպես է ասում Տեր Աստված. «Ահա, Ես դեմ եմ փարավոնին՝ Եգիպտոսի թագավորին, և պիտի կոտրեմ նրա բազուկները՝ թե՛ առողջը և թե՛ կոտրվածը, այնպես որ սուրը վայր ընկնի նրա ձեռքից»»։ [22] (Սինոդական թարգ․)
«Դրա համար» - քանի որ սկիզբն արդեն իսկ տրված էր (Smend):
«Առողջը» - այսինքն՝ զորքի մյուս հատվածը։
«Կոտրվածը» - էլ ավելի և վերջնականապես:
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Ուստի այսպէս է ասում Տէր Աստուած. «Ահա ես եգիպտացիների Փարաւոն արքայի դէմ եմ. խորտակելու եմ նրա հզօր, ջղոտ ու պիրկ բազուկները, գցելու եմ սուրը նրա ձեռքից:
(Արարատ թարգ․) Դրա համար այսպես է ասում Տեր Աստված. «Ահա ես դեմ եմ Եգիպտոսի փարավոն թագավորին և պիտի կոտրեմ նրա բազուկները՝ թե՛ զորավորը, թե՛ կոտրածը, և նրա ձեռքից վայր գցել պիտի տամ նրա սուրը։
(Գրաբար) Վասն այսորիկ ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Ահաւասիկ ես 'ի վերայ փարաւոնի արքային Եգիպտացւոց, և խորտակեցից զբազուկս նորա հզօրս, զնեարդապատս և զաճառապատս. և ընկեցից զսուրն 'ի ձեռանէ նորա․

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: