Ա. Լոպուխին
«Եվ սուր պիտի գա Եգիպտոսի վրա, ու սարսափ պիտի տարածվի Եթովպիայում, երբ Եգիպտոսում ընկնեն սպանվածները, երբ կվերցվի նրա հարստությունը, և նրա հիմքերը քարուքանդ պիտի լինեն»։ [4] (Սինոդական թարգ․)
«Սուր» - այսինքն՝ պատերազմ։
«Սարսափ պիտի տարածվի Եթովպիայում» - Եգիպտոսի ամենամոտ հարևանի երկրում, որը նրան մատակարարում էր վարձկան զորքերի մի զգալի զորախումբ (Նավում 3։9, Երեմ․ 46։9 և հունական աղբյուրներ)։ Ճշգրիտ տեղեկություններ չկան Եգիպտոսի անկման պահին Եթովպիայի՝ Եգիպտոսի նկատմամբ ունեցած քաղաքական վերաբերմունքի մասին (արդյո՞ք այդ ժամանակ Եթովպիան լիովին անկախ էր Եգիպտոսից)։
«Հարստությունը» - սլավոներենում՝ «բազմությունը», այսինքն՝ բնակչությունը։ Եբրայեցերենում, ինչպես որ 29:19-րդ համարի պարագայում էր, գործածված է «գամոն» բառը (տե՛ս այնտեղ)։
«Հիմքերը» - ենթադրվում է համեմատությունը շենքի հետ։ Խոսքը վերաբերում է պետական կառույցներին կամ բանակին, կամ էլ գուցե դաշնակիցներին ու վարձկան զորքերին, որոնց վրա գլխավորաբար հենվում էր Եգիպտոսի զորությունը։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Սուր է գալու եգիպտացիների վրայ, ու խռովութիւն է լինելու Եթովպիայի կողմերում: Վիրաւորներ են ընկնելու Եգիպտոսում, եւ գերեվարելու են նրա բազմութիւնները, տապալելու՝ նրա հիմքերը:
(Արարատ թարգ․) Սուր պիտի գա Եգիպտոսի վրա, և անձկություն պիտի լինի Եթովպիայում, երբ Եգիպտոսում սպանվածներ կընկնեն, նրա հարստությունը կտարվի, և քարուքանդ կլինեն նրա հիմքերը։
(Գրաբար) Եւ եկեսցէ՛ սուր 'ի վերայ Եգիպտացւոց, և եղիցի խռովութիւն 'ի կողմանս Եթւովպացւոց. և անկցին վիրաւորք յԵգիպտոս, և առցեն զբազմութիւն նորա, և տապալեսցին հիմունք նորա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: