Ա. Լոպուխին
«Աստծո պարտեզի մայրիները չէին խամրեցնում նրան, նոճիները չէին համեմատվի նրա ոստերի հետ, և շագանակենիներն էլ նրա ճյուղերի մեծության չէին. Աստծո պարտեզում ոչ մի ծառ չհավասարվեց նրան իր գեղեցկությամբ»։ [8] (Սինոդական թարգ․)
«Աստծո պարտեզի մայրիները» - այսինքն՝ դրախտի մայրիները, «չէին խամրեցնում նրան»։ Դրախտի մասին հինկտակարանյան պատկերացման համար կարևոր տեղեկատվությունն այն է, որ այնտեղ եղող ծառերն իսկապես բնական են եղել և նույնիսկ չեն գերազանցել բնական ծառերին: Եգիպտոսը, ինչպես որ Տյուրոսը՝ 28:13-րդ համարում, համարվում է դրախտի մի մասը. Նկարագրության մեջ Նեղոսը, Լիբանանը և դրախտը փոխարինում են միմյանց։
«Խամրեցնել» - սա ենթադրական (ըստ 33:3-րդ համարի) թարգմանությունն է եբրայեցերեն «ամամ» բառի, որը, դատելով այս արմատի՝ 1:20-րդ համարում և տեղ-տեղ էլ՝ 40-48-րդ գլուխներում առկա իմաստից («հավասարապես») և ասորերեն «էմու» բառի («հավասար լինել») հետ ունեցած նմանությունից, պետք է որ նշանակի «հավասարվել»։ Այդպես է նաև Յոթանասնից թարգմանության մեջ, իսկ Վուլգաթայում՝ «non adaequaverunt»: Այս դեպքում միտքն ավելի է ամրապնդվում՝ եգիպտական մայրին գերազանցում է դրախտի մայրիներին (Յոթանասնից թարգմանության մեջ՝ «նոճիներ»)։ Թեոդորետոս Երանելին, Յարհին և ուրիշներ Աստծո պարտեզը համարում են երկրի հոմանիշը՝ արարչագործության ժամանակ: Գրիգոր Մեծն (Moral. XXXII, 18) այստեղ ցուցում է տեսնում սատանայի (Լյուցիֆերի) փառքի վերաբերյալ, որը նա ուներ անկումից առաջ:
«Նոճիները» հիշատակվում են համեմատության համար՝ իրենց ճյուղերի խտության պատճառով․․․Սլավոներենում՝ «սոճիներ», Վուլգաթայում՝ «abietes» («եղևնիներ»)։
«Շագանակենիները» - եբրայեցերենում՝ «առմոն» («մաքրել», «կլպել» արմատից), որն օգտագործվում է դեռևս Ծննդոց 30։37-րդ համարում, և նորագույն շրջանի մեկնաբանների կողմից՝ համաձայն Վուլգաթայի, այդ բառին տրվում է «սոսի» նշանակությունը, որն այստեղ որպես համեմատության եզր կարելի է հիշատակել՝ իր լայն ու ստվերախիտ սաղարթի պատճառով:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Աստծու դրախտի եղեւնին, կաղնին ու նոճին չէին հաւասարւում նրա ճիւղերին, մայրիներն ու սօսիները չէին նմանւում նրա ոստերին:
(Արարատ թարգ․) Աստծու դրախտում եղևինները նրա հետ չէին մրցի, մայրի ծառերը չէին համեմատվի նրա ճյուղերի հետ, սոսիներն էլ նրա ոստերի նման չէին. Աստծու դրախտում ոչ մի ծառ իր գեղեցկությամբ նրան չէր նմանվում։
(Գրաբար) Սա՛րդն և սարոյն և նոճ ‘ի դրախտին Աստուծոյ, և ո՛չ հաւասարեցին շառաւիղաց նորա մայրքն և սաւսոյք՝ ո՛չ նմանեցին ոստոց նորա։ Ամենայն փայտ ‘ի դրախտին Աստուծոյ ո՛չ նմանեցին նմա գեղեցկութեամբ՝
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: