Եզեկիելի մարգարեության մեկնություն 32։10

Ա. Լոպուխին

«Եվ քեզանով պիտի սարսափեցնեմ շատ ժողովուրդների, և նրանց թագավորները սարսափով պիտի դողան քո պատճառով, երբ Իմ սուրը ճոճեմ նրանց երեսների առաջ, և ամեն րոպե պիտի դողան՝ յուրաքանչյուրն իր հոգու համար՝ քո անկման օրը»։ [10] (Սինոդական թարգ․)
   

    «Եվ քեզանով պիտի սարսափեցնեմ շատ ժողովուրդների» ՝ սարսափի մատնելով նաև իրենց սեփական ճակատագրի հարցում։ Այդ սարսափն առավել ևս ազդու կլիներ այն պատճառով, որովհետև տեղի ունեցած արհավիրքն ակնհայտորեն գերբնական պատճառ ուներ և մարդկային հաշվարկների տեսանկյունից լիովին անսպասելի էր:

--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Քո պատճառով տրտմելու են բազմաթիւ ազգեր, իսկ նրանց թագաւորները սաստիկ զարհուրելու են, երբ սուրս թռչի նրանց դիմաց, ու քո կործանման օրից նրանք սպասելու են իրենց կործանման»:
(Արարատ թարգ․) Եվ շատ ժողովուրդների պիտի ապշեցնեմ քեզ վրա, և նրանց թագավորները զարհուրանքով պիտի սարսափեն քո պատճառով, երբ իմ սուրը կճոճեմ նրանց առաջ, և քո կործանման օրը ամեն վայրկյան կդողան, ամեն մարդ՝ իր անձի համար»։
(Գրաբար) Եւ տրտմեսցին ‘ի վերայ քո ազգք բազումք, և թագաւորք նոցա զարհուրելո՛վ զարհուրեսցին, ‘ի թռչե՛լ սրոյ իմոյ առաջի երեսաց նոցա ա՛կն ունել կործանման իւրեանց յօրէ կործանման քոյ։