Եզեկիելի մարգարեության մեկնություն 32։25

Ա. Լոպուխին

«Սպանվածների մեջ նրան՝ իր ամբողջ բազմության հետ, անկողին տվեցին, նրա շուրջը նրանց գերեզմաններն են, ամենքն անթլփատներ, սրով սպանվածներ են, և ինչպես նրանք սարսափ էին տարածում ողջերի երկրում, այդպես էլ իրենց ամոթն են կրում գերեզման իջածների հետ, և սպանվածների մեջ են դրվել»։ [25] (Սինոդական թարգ․)
   
    «Սպանվածների մեջ» - տե՛ս Եզեկիելի մարգարեության 28։10-րդ համարի բացատրությունը։

   «Իր ամբողջ բազմության հետ» - տե՛ս Եզեկիելի մարգարեության 31։2-րդ համարի բացատրությունը։

   «Նրա շուրջը նրանց գերեզմաններն են» - տե՛ս Եզեկիելի մարգարեության սույն գլխի 22-րդ համարի բացատրությունը։ Այս համարն իր մեջ կրկնություններ է բովանդակում ոչ միայն 22-րդ և 23-րդ համարներից, ինչը բնական է, այլ նաև՝ 24-րդ համարից, որը հավանաբար դիտտոգրաֆիա (պատահական, սխալմամբ ընդօրինակված կրկնաբանություն) է։ Յոթանասնից թարգմանության շատ ձեռագրեր տարընթերցում են միայն առաջին 3 կամ վերջին 3 բառերը:
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Այնտեղ, նրա գերեզմանի շուրջն են գցուել Մոսոքն ու Թոբէլը
(Արարատ թարգ․) Սպանվածների մեջ իր ամբողջ բազմության հետ նրան անկողին պատրաստեցին նրա բազմության հետ, նրանց գերեզմաններն իր շուրջն են, ամենքն անթլփատներ՝ սրով սպանված, որոնք իրենց սարսափն էին տարածում ողջերի երկրում, և որոնք իրենց ամոթը պիտի կրեն գուբն իջնողների հետ. սպանվածների մեջ են դրվել։
(Գրաբար) ’ի մէջ վիրաւորաց։