Եզեկիելի մարգարեության մեկնություն 32։3

Ա. Լոպուխին

«Այսպես է ասում Տեր Աստված. «Ես քեզ վրա պիտի նետեմ Իմ ուռկանը՝ շատ ժողովուրդների բազմության մեջ, և նրանք քեզ վեր պիտի քաշեն Իմ խայծով»։ [3] (Սինոդական թարգ․)
   
   Կոկորդիլոսին ուռկանով բռնելու համար կարո՞ղ եք պատկերացնել, թե որքան մեծ պետք է լիներ այդ ուռկանը և քանի մարդ («շատ ժողովուրդների բազմության մեջ») պետք կգար դա անելու համար։ Սակայն, առհասարակ, կոկորդիլոսներին այդպես չեն որսում, իսկ գետաձիերին, այո՛, որսում են այդ եղանակով (տե՛ս 2-րդ համարը)։ Բացի այդ, սա, ընդհանուր առմամբ, Եզեկիելի կողմից սիրված ներկայացման եղանակն է՝ ամբարիշտ թագավորների և թագավորությունների նկատմամբ Աստծո դատաստանի վերաբերյալ (Եզեկ․ 12:13, 17:20, 19:8)։ Շատ ազգեր պետք է փարավոնի նկատմամբ Աստծո իրականցրած դատաստանի ականատեսները լինեն (Եզեկ․ 23:24-րդ համար և այլ տեղիներ):
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Տէր Աստուած. «Քեզ շրջապատելու եմ իմ թակարդներով ու հաւաքուած բազմաթիւ զօրքերով: Քեզ դուրս եմ հանելու իմ կարթով, գետնահար փռելու եմ քեզ երկրի երեսին,
(Արարատ թարգ․) Այսպես է ասում Տեր Աստված. Շատ ժողովուրդների բազմության մեջ իմ ցանցը քեզ վրա պիտի տարածեմ և քեզ իմ ուռկանով վեր պիտի քաշեմ։
(Գրաբար) Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Պատեցից զքեզ թակարդօք իմովք, և ժողովովք զօրաց բազմաց. և հանից զքեզ կարթիւ իմով․