Ա. Լոպուխին
«Որովհետև Ես Իմ վախը պիտի տարածեմ ողջերի երկրում, և փարավոնն ու նրա ամբողջ բազմությունը անթլփատների մեջ պիտի դրվեն՝ սրով սպանվածների հետ, - ասում է Տեր Աստված»։ [32] (Սինոդական թարգ․)
«Որովհետև Ես Իմ վախը պիտի տարածեմ ողջերի երկրում» - վախը, որը այս ու այն կողմ սփռելու ապօրինաբար ոտնձգություններ էին կատարվել 23-25-րդ համարների ռազմատենչ ժողովուրդների կողմից։ Բայց, իհարկե, այս վախը մեկ ուրիշ, փրկարար բնույթ էր կրելու և «սարսափ»-ի չէր վերածվելու։
«Անթլփատների մեջ․․․» - խոսքի ամենակարևոր այն արտահայտությունների կրկնությունն է, որոնք իրենց մեջ ներառում են ընդհանուր խոսքի ամբողջ միտքը:
--------------------------------
[32](Էջմիածին թարգ․) քանզի նա իր սարսափն էր տարածել ողջերի աշխարհի վրայ: Եւ փարաւոնը, նրա ողջ բազմութիւնն էլ իր հետ, ննջելու է սրով սպանուած անթլփատների մէջ»», - ասում է Տէր Աստուած:
(Արարատ թարգ․) Թեև ես թողեցի, որ նա սարսափ տարածի ողջերի երկրում, և նա պիտի պառկեցվի անթլփատների մեջ՝ սրից սպանվածների հետ, փարավոնը և նրա ամբողջ բազմությունը»,- ասում է Տեր Աստված։
(Գրաբար) Զի ետ զահ իւր յերկիրն կենդանութեան, և ննջեսցէ ‘ի մէջ անթլփատիցն վիրաւորելոց սրոյ, փարաւոն՝ և ամենայն բազմութիւն իւր ընդ նմին՝ ասէ Տէր Տէր:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: