Եզեկիելի մարգարեության մեկնություն 32։6

Ա. Լոպուխին

«Եվ քո լողալու երկիրը պիտի ողողեմ քո արյունով՝ մինչև լեռները, և հեղեղատները պիտի լցվեն քեզնով»։ [6] (Սինոդական թարգ․)
   

    «Քո լողալու երկիրը» - սա ենթադրական և հազիվ թե ճշմարիտ թարգմանությունն է եբրայեցերենում եզակի կիրառություն ունեցող «ցաֆա» բառի, որը Սիմմաքոսը թարգմանում է «icor» («աստվածների արյուն, ավիշ» նշանակությամբ)։ Թարգումում՝ «յուղոտ հող», այսինքն՝ Նեղոսի ջրերով առատապես ոռոգվող հող։ Յոթանասնից թարգմանության մեջ՝ «թարախ»:

   «Պիտի ողողեմ քո արյունով՝ մինչև լեռները» - երկրի վրա արյունն այնքան շատ կլինի, որ հեղեղի ջրերի նման այն կհասնի մինչև լեռների գագաթները։ Այս սարսափազդու հիպերբոլիան (չափազանցությունը) Յոթանասնից թարգմանությունը մի փոքր մեղմացնում է. «Եվ երկիրն արբելու է քո թարախից՝ լեռների վրա գտնվող քո [դիակների] բազմությունից»։

   «Եվ հեղեղատները պիտի լցվեն քեզնով» - որ ավելի արտահայտիչ է, քան եթե ասվեր՝ «քո արյամբ» կամ «քո դիակներով»։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Երկիրը ողողուելու է քո աղտեղութեամբ՝ լեռների վրայ քո զօրքերի բազմութեան պատճառով: Ձորերը լցուելու են քեզանով:
(Արարատ թարգ․) Երկիրը պիտի ողողեմ հոսող արյունով մինչև սարերը, և հեղեղատները քեզնով պիտի լցվեն։
(Գրաբար) և արբեսցի երկիր յապաւառէ քումմէ՝ ‘ի բազմութեան քոյ ‘ի վերայ լերանց, զձորս լցից ‘ի քէն։