Ա. Լոպուխին
«Մեր գերության տասներկուերորդ տարում, տասներորդ ամսին, ամսվա հինգերորդ օրը, ինձ մոտ եկավ Երուսաղեմից ազատվածներից մեկը և ասաց. «Քաղաքը կործանվեց»»։[21] (Սինոդական թարգ․)
Համաձայն եբրայեցերեն տեքստի՝ Երուսաղեմի անկման մասին լուրը մարգարեն ստացել է Սեդեկիայի թագավորության (ինչպես նաև՝ Հեքոնիայի և մարգարեի գերության; տե՛ս Երեմ․ 39։2) 11-րդ տարվա 4-րդ ամսին տեղի ունեցած իրադարձությունից գրեթե 18 ամիս անց), ինչը շատ երկար ժամանակահատված էր նույնիսկ այն ժամանակվա, ընդհանուր առմամբ, ոչ անբարենպաստ միջազգային հաղորդակցությունների համատեքստում (Եզեկ․ 26:1-2): Ահա թե ինչու հնագույն թարգմանությունները փոփոխում են այս ամսաթիվը. հունարենում՝ 10-րդ տարում (ինչն ավելի վատ է, քան եբրայական տեքստի տարբերակն էր. պետք է համապատասխանի 10-րդ ամսին), սլավոներենում՝ 12-րդ ամսին (պետք է համապատասխանի 12-րդ տարվան և ամսին, ընդմիջարկումն ավելի երկար է)։ Լավագույն տարբերակն առաջարկում է Պեշիթոն. 11-րդ տարվա 12-րդ ամսին, ինչը համապատասխանում է Երուսաղեմի կործանումից 5 ամիս հետո ընկած ժամանակահատվածին, ընդմիջարկում, որը բավարար էր Հրեաստանից դեպի Բաբելոն ճանապարհորդության համար: Եբրայեցերեն ընթերցումը կարող է առաջացած լինել 32:1-ին համարում հիշատակված ամսաթվից՝ նկատի առնելով այն հանգամանքը, որ նշյալ ամսաթիվն ավելի ուշ չլինի, քան ներկայիս ամսաթիվն է: Այդուամենայնիվ, չի կարելի վճռականորեն մերժել նաև եբրայեցերեն տարբերակը: Եզեկիելը, հավանաբար, բնակվել է Միջագետքի այնպիսի հեռավոր բնակավայրերում, որ լուրերն այնտեղ շատ դանդաղ էին հասնում։
«Ազատվածներից մեկը» - սլավոներենում ավելի ստույգ՝ «փրկվածներից մեկը», ինչը կարող է ունենալ նաև հավաքական նշանակություն։
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Մեր գերութեան տասներկուերորդ տարում, տասներորդ ամսին, ամսուայ հինգերորդ օրը, Երուսաղէմից ազատուած մէկն ինձ մօտ եկաւ ու ասաց. «Քաղաքը գրաւուած է»:
(Արարատ թարգ․) Մեր գերության տասներկուերորդ տարում՝ տասներորդ ամսվա հինգին, Երուսաղեմից մի ազատված եկավ ինձ մոտ՝ ասելով. «Քաղաքն ընկավ»։
(Գրաբար) և եղև յամին երկոտասաներորդի՝ 'ի տասներորդ ամսեանն, ր օր հինգ էր ամսոյն գերութեան մերոյ, եհաս առ իս ոմն զերծեալ յԵրուսաղեմէ, և ասէ. Առա՛ւ քաղաքն:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: