Ա. Լոպուխին
«Եվ կիմանան, որ Ես եմ Տերը, երբ երկիրն անապատների անապատ դարձնեմ նրանց բոլոր պղծությունների պատճառով, որոնք նրանք գործել են»։ [29] (Սինոդական թարգ․)
«Եվ կիմանան, որ Ես եմ Տերը» - այս իմացությունը, կարծես թե, ավելի շատ նման կլինի Եզեկիելի մարգարեության մեջ հեթանոս ազգերին խոստացված իմացությանը (տե՛ս Եզեկ․ 25։7-րդ համարի բացատրությունը), այսինքն՝ այն կդրսևորվի Աստծո այն զորության ճանաչումով, որը հենց ոչնչացրեց նրանց, և ոչ թե ա՛յն ճանաչողությամբ, որը վերապահված էր ճշմարիտ Իսրայելի համար (այս պարագայում՝ խոսքը գերիներին խոստացված իմացության մասին է, հենց որոնց էլ, գլխավորաբար, խոստացված էր մասնակցություն ունենալ Մեսիական թագավորության գալիք օրհնություններին):
--------------------------------
[29](Էջմիածին թարգ․) Ու պէտք է իմանան, որ ես եմ Տէրը: Նրանց երկիրն աւերակ եմ դարձնելու իրենց կատարած բոլոր գարշելի գործերի համար»»:
(Արարատ թարգ․) Եվ կիմանան, որ ես եմ Տերը, երբ նրանց գործած բոլոր պիղծ բաների պատճառով երկիրը բոլորովին ամայի դարձնեմ"»։
(Գրաբար) Եւ ծանիցեն թէ ե՛ս եմ Տէր. և արարից զերկիր նորա աւերակ. և աւերեսցի վասն ամենայն գարշելեաց իւրեանց զոր արարին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: