Ա. Լոպուխին
«Եվ նրանք քեզ մոտ են գալիս, ինչպես ժողովրդական բազմություն, և նստում է քո առաջ Իմ ժողովուրդը, ու լսում են քո խոսքերը, բայց չեն կատարում դրանք. որովհետև նրանք իրենց բերանով համաձայնություն են արտահայտում, իսկ նրանց սրտերը հետամուտ են իրենց շահերին»։[31] (Սինոդական թարգ․)
«Եվ նրանք քեզ մոտ են գալիս, ինչպես ժողովրդական բազմություն» - այսինքն՝ ժողովրդական զանգվածներով, ամբողջ քաղաքով հանդերձ։
«Եվ նստում է քո առաջ» - հիմնավորաբար ունկնդրելու և շուտ չհեռանալու մտադրությամբ, կարծես մասնակից լինելով մի ինչ-որ հանրային զվարճանքի։
«Իմ ժողովուրդը» - այս հատվածը բացակայում է Վատիկանյան ու այլ ձեռագրերում։ Այստեղ խոսվում է այն չափավոր ազատության մասին, որն ընձեռվել էր բաբելոնյան գերիներին։
«Ու լսում են քո խոսքերը, բայց չեն կատարում դրանք» - ինչի պատճառով Աստծո արքայության գալուստն արագացվելու էր» (Կրեչմար): Բանտարկյալների մեջ առկա արատների (որոնց դեմ մարգարեն հանդես էր գալիս 18-րդ գլխից ի վեր և դարձյալ նոր եռանդով վերսկսեց իր հարձակումները 33:15-րդ համարում) նվազում Եզեկիելը, գոնե իր համար ցանկալի չափով, այդպես էլ չնկատեց:
«Որովհետև նրանք իրենց բերանով համաձայնություն են արտահայտում» - սա եբրայեցերեն անհասկանալի արտահայտության ենթադրական թարգմանությունն է։
«Նրանց սրտերը հետամուտ են իրենց շահերին» - շահամոլությունը մշտապես էլ եղել է հրեաների ամենաառաջին արատը (Ա Թագ․ 8:3; Ես․ 56:11)։
--------------------------------
[31](Էջմիածին թարգ․) Հիմա գալիս են քեզ մօտ, ինչպէս ժողովուրդն է հաւաքւում. եւ իմ ժողովուրդը նստելու է քո առաջ, լսելու է քո խօսքերը, սակայն չի կատարելու դրանք, որովհետեւ նրանց բերաններում ստութիւնն է, եւ նրանց սրտերն իրենց պղծութեանն են հետեւում:
(Արարատ թարգ․) Նրանք քեզ մոտ կգան, ինչպես ժողովուրդն է գալիս, իմ ժողովուրդը քո առաջ կնստի ու կլսի քո խոսքերը, բայց դրանք չեն կատարի. իրենց բերանով համաձայնություն են արտահայտում, իսկ նրանց սիրտը ագահության է հետամուտ։
(Գրաբար) Եւ արդ ՝ գա՛ն առ քեզ որպէս ժողովեալք 'ի ժողովուրդ. և նստին առաջի քոյ ժողովուրդն իմ, լսել զբանս քո՝ և ո՛չ առնեն զնոսա. զի ստութի՛ւն է 'ի բերանս նոցա, և զհետ պղծութեան իւրեանց գնան սիրտք իւրեանց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: